«Սա հումորի լավ զգացում է»,- 168.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևն այսպես գնահատեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, թե Ղրիմի ինքնավարությունում ռազմավարական օբյեկտները գրաված ուժերը չեն պատկանում ռուսական ստորաբաժանումներին, այլ դրանք «տեղական ինքնապաշտպանական ուժերի» ջոկատներն են, որոնք կազմավորել են Ղրիմի բնակիչները:
Փետրվարի 20-ին մեկնարկել է 2014 թ. Հայաստանի կանանց ֆուտզալի ձմեռային մրցաշարը: Այն անցկացվում է մեկ շրջանով յոթ թիմերի մասնակցությամբ և կավարտվի մարտի 6-ին: Հանդիպումները տեղի են ունենում Երևանի Բժշկական Համալսարանի մարզադահլիճում:
Հերթական անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները մրցանակային տեղեր են զբաղեցրել համաշխարհային համբավ ունեցող «KASPERSKY LABORATORY» ընկերության ամենամյա «IT Security for the next Generation» խորագրով ուսանողական միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլի ժամանակ, որն այս տարի տեղի է ունեցել Մոսկվայում:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանին ձերբակալելու միտում է եղել, քանի որ հարցումն ուղարկվել է այն դեպքում, երբ քննիչը տեղյակ է եղել, թե որտեղ է գտնվում Վարդան Պետրոսյանը: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ այդ տեղեկանքը պահանջելով՝ քննիչը փորձել է իրավական տեսք տալ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշմանը: «Մարդուն արդեն իսկ որոշել էին ձերբակալել, ստեղծում էին հիմքեր»,- ասաց պաշտպանը:
Պատահական չէ, որ Հայաստանի գործարարների մի ստվար զանգվածը, ՀՀԿ կուսակցականների մի մասը, ոչ իշխանականականների մի ստվար հատված «շեֆ» ասում են Պուտինին, Սերժ Սարգսյանին չեն շեֆ ասում, Պուտինին են շեֆ ասում: Ներառյալ՝ ոչ իշխանական չորս ուժերից կան մարդիկ, ովքեր «շեֆ» են ասում Պուտինին: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի համար էլ շեֆը Պուտինն է:
Այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 18:00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում իսպանացի մրցավար Ունդիանո Մալենկոյի սուլիչը կազդարարի Ռուսաստան-Հայաստան ընկերական մրցավեճի մեկնարկը:
«Մարտի 7-ին`ուրբաթ օրը, ժամը 12:30-ին մենք հավաքվելու ենք ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք այն իրադարձությունների համար, որոնք այսօր բոլորիս աչքի առաջ կատարվում են, ավելի կոնկրետ՝ Ֆինանսների նախարարության կողմից տարբեր գործատուների և գործատուների հաշվապահների վրա իրականացվող, այս կամ այն կերպ արտահայտվող տոտալ ճնշումների համար»:
Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության գոյությունը հաստատող փաստաթղթերը առաջիկա 2-3 օրվա մեջ կլինեն Երևանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հավաստեց ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ փաստաթղթերն ուշանում են, քանի որ պետք է ԻԻՀ ԱԳՆ-ում համապատասխան ձևակերպում արվի, որպեսզի դրանք այլ օտար երկրում իրավական հիմք ունենան:
Հաղթողին սպասում են ներդրումներ, հաճախորդներին ու ներդրողներին բարձր մակարդակով ներկայանալու նոր հնարավորություններ և, իհարկե, արժանապատիվ կոչում:
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ դռնփակ նիստը: 168.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ նիստում քննարկվել են օրակարգային, աշխատանքային հարցեր, որոշվել են հանձնաժողովի 4 ենթախմբերի ներկայացուցիչները:
Եթե խոսքը Ծառուկյանին խորամանկորեն ինչ-որ գործընթացի մեջ ներքաշելու մասին է՝ հույսով, որ հետո՝ ուտելիս ախորժակը կբացվի, ապա իմ կարծիքն այն է, որ դրանք սին հույսեր են: Եթե նույնիսկ այդ հույսերը սին չեն, և այդ սցենարն իսկապես իրատեսական է, և բուրժուա-դեմոկրատական հեղափոխության արդյունքում Գագիկ Ծառուկյանը գալիս է իշխանության, ինձ ամենևին չի հրապուրում նման հեռանկարը:
Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):
Դեյվիդ Լինչի կողմից հիմնադրված «Գիտակցության վրա հիմնված և համաշխարհային խաղաղության հիմնադրամի» միջազգային ծրագրերի ղեկավար Աշլի Դինզին երեկ մի շարք ուսանողների և դասավանդողների ներկայացրեց գիտակցության վրա հիմնված կրթությունը, որը թույլ է տալիս անհատին բացահայտել իր ստեղծագործական ներուժը և իրականացնել սեփական ցանկությունները` առանց ոտնահարելու դիմացինի շահերը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի՝ 2012թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցներն ավելացել են. տարեսկզբին նա ունեցել է 20 մլն 700 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 25 մլն 100 000 դրամ: 2011թ. վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն ունեցել է 10.000 դոլար և 8 մլն դրամ:
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը մարտի 3-ին է ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և պատրաստվում է այն բողոքարկվել վճռաբեկ դատարան:
«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը մարտի 7-ին «Ոսկե դար» պատկերասրահում կներկայացնի հետաքրքիր երկու ցուցահանդես: Բացի այդ, նույն օրը կմեկնարկի աճուրդային լոտերի ցուցադրությունը, որի ընթացքում այցելուներն արդեն հայտ ներկայացնելու հնարավորություն կստանան:
Տերևը պարունակում է մոտ 90 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ)։ Որպես բուժահումք են ծառայում տերևները, բողբոջները և ծաղկաթափքերը։ Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Առավել հարգի է ամառային արևադարձի օրը բնության մեջ աճող բույսից ստացված հումքը։ Պահպանման ժամկետը 1 տարի է։ Օգտագործվում է միայն ժողովրդական բժշկության մեջ։
Պարզվում է` Հայաստանի իշխանությունները «ինֆորմացիայի պակաս» ունեն, այդ պատճառով չեն շտապում պաշտոնական դիրքորոշում հայտնել Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ-ում իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Միաժամանակ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր լռությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բարեկամ ժողովրդի դեմ ուժի կիրառման սպառնալիք ներկայացնելու փաստի կապակցությամբ:
Եթե մենք ազգային ուժեր ենք, ուզում ենք երկիրը հանել անդառնալի ճանապարհից, մեզ մնում է միայն միավորվել՝ անկախ տարաձայնություններից, մոտեցումներից, ամբիցիաներից: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, որի անդամ եմ նաև ինձ համարում, տոգորված չէ ամբիցիանորով, որ կուրանանք ու չտեսնենք ճիշտ ճանապարհը, իսկ փրկության եզրը միասնական ճակատն է:
«Կարծում եմ` բավական հետաքրքիր, անկեղծ, ինչ-որ առումով նաև համարձակ ելույթ էր: Այն համարձակ էր քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դերի մասով: Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը գիտեր, թե ինչ քաղաքական պատասխանատու հայտարարությամբ է հանդես գալիս, ի՛նչ հարվածներ կարող էին հետևել այդ ելույթին, որոնց մենք ականատես եղանք: Եվ այս ամենի մասին իմանալով հանդերձ, նա շատ պարզ արտահայտեց իր տեսակետը, և ես գնահատում եմ նրա համարձակությունը, անկեղծությունը»
«Արմենպրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ամենայն հավանականությամբ այս տարեվերջին կայցելի Երևան: Ըստ դեսպանի՝ Միացյալ Նահանգները այժմ առավել քան երբևէ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս, անդրադառնալով մարտի 1-ին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հարցադրմանը, թե Գագիկ Ծառուկյանն ինչո՞վ է պակաս Բիձինա Իվանիշվիլուց, հակադարձել էր՝ նշելով, թե «Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու»:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է: Այս մասին 168.am-ին ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Մամիկոն Խոջոյանը: Նրա խոսքով՝ Մ. Խոջոյանն այժմ բժշկական զննություն է անցնում Իջևանում:
«Ես շատ լավ հասկանում եմ, թե իրենից ինչ է ներկայացնում Յանուկովիչը, բայց փաստն այն է, որ նա Ուկրաինայի գործող նախագահն է»,- ասաց պատգամավորը: Պատասխանելով այն հարցին, թե Դուք ևս նրան համարում եք, որպես Ուկրաինայի գործող նախագահ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, թե ինքը Յանուկովիչին «ոչ մի կերպ չի ընդունում», պարզապես խոսում է փաստերի մասին:
«Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի առաջնահերթ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում: Սա ամենակարևորագույն խնդիրն է և կառավարության համար N1 առաջնահերթությունը»,- այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի հրապարակման ժամանակ:
«Բասկետբոլի գնդակ ենք դարձել, մեկ այստեղ, մեկ այնտեղ են ուղարկում մեզ: 1600 մարդու մասին է խոսքը, իրենք ասում են՝ միայն 78 հիմնական պարտատերերին կվճարենք»,- 168.am-ի հետ զրույցում «Դողագործ» գործարանի աշխատակիցներին աշխատավարձի պարտքի մասին ասաց գործարանի նախկին աշխատակից Փարիզ Կասմանյանը:
Կրասնոդարում Հայաստանի ընտրանուն դիմավորել են ՖԱՖ-ի մոտ 100 անդամներ: Հավաքականի ֆուտբոլիստները մոտ 15 րոպե լուսանկարվել են երկրպագուների հետ:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, հատուկ չարտերային չվերթով մեկնեցին Ռուսաստան:
Մարտի 5-ին լրանում է ՀՀ և Արցախի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակը: Այս առիթով ԼՂՀ-ում կազմակերպվում է միջոցառումների շարք: Մասնավորապես, Շուշիում կազմակերպվելու է զինվորական շքերթ, իսկ Ստեփանակերտում` հուշ երեկո, որին մասնակցելու են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ այլ պաշտոնյաներ: