Բաժիններ՝

Իսրայել Սարգսյանի պաշտպանը կբողոքարկի վերաքննիչ դատարանի որոշումը

Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը մարտի 3-ին է ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և պատրաստվում է այն բողոքարկվել վճռաբեկ դատարան:

Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը վերաքննիչ դատարան էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ի. Սարգսյանը կալանավորվել էր, սակայն նրա բողոքը մերժվել էր:

Նշենք, որ Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ոչ միայն Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու, այլև Մովսես Ներսիսյանին սպանելու և ապօրինի զենք ունենալու մեջ:

168.am-ի հետ զրույցում Գայանե Գալոյանն ասաց, որ Իսրայել Սարգսյանը չպետք է կալանավորված լինի, քանի որ չկա որևէ ապացույց, որ Մովսես Ներսիսյանը մահացել է. «Չկա ապացույց, որ դա կատարվել է Իսրայել Սարգսյանի կողմից, այսինքն՝ զուտ հայտարարություն է, ու հայտարարության հիման վրա առանց ապացույցի անձին սպանության մե՞ջ են մեղադրում»:

Կարդացեք նաև

Գայանե Գալոյանն ասաց նաև, որ վերադասության կարգով կբողոքարկի Ի. Սարգսյանին առաջադրված մեղադրանքների որոշումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս