
Կրասնոդարում հավաքականին դիմավորեցին հայ երկրպագուները (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային ուղիղ չվերթով մեկնել են Ռուսաստան, որտեղ վաղը` մարտի 5-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ:
Կրասնոդարում Հայաստանի ընտրանուն դիմավորել են ՖԱՖ-ի մոտ 100 անդամներ: Հավաքականի ֆուտբոլիստները մոտ 15 րոպե լուսանկարվել են երկրպագուների հետ:
Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Ինտուրիստ» հյուրանոցում: Այսօր երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
armsport.am