
Հավասար մրցակցային միջավայր մեզ չի հաջողվել ձևավորել. Տիգրան Սարգսյան (տեսանյութ)

«Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի առաջնահերթ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում: Սա ամենակարևորագույն խնդիրն է և կառավարության համար N1 առաջնահերթությունը»,- այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի հրապարակման ժամանակ:
Ըստ նրա՝ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորները խնդիր դրեցին, որ կառավարությունն ինքը տա այն չափանիշը, որով գնահատվելու է կառավարության արձանագրած հաջողությունը:
«Մենք մեր տնտեսական թիմում այդ դեբատները ավարտեցինք նրանով, որ արձանագրեցինք, որ համար 1 խնդիրը մրցակցային արդար դաշտի ձևավորումն է: Եթե մենք կարողացանք այս ոլորտոմ արձանագրել էական առաջընթաց, ապա կկարողանանք ասել, որ մեր առաքելությունն իրականացրել ենք, եթե ոչ՝ ուրեմն պետք է ասենք, որ կառավարության ծրագիրը ձախողել ենք»,- ասաց Տ.Սարգսյանը՝ շեշտելով, որ արդար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է:
Մանրամասները՝ տեսանյութում