Բաժիններ՝

Ռուսաստան-Հայաստան. Հավանական կազմերը

Այսօր՝ մարտի 5-ին, Երևանի ժամանակով 18:00-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում իսպանացի մրցավար Ունդիանո Մալենկոյի սուլիչը կազդարարի Ռուսաստան-Հայաստան ընկերական մրցավեճի մեկնարկը:

Տանտերերը հանդես են գալու մարտական կազմով, թեև երկրորդ խաղակեսում Ֆաբիո Կապելոն կարող է կատարել որոշ փորձարկումներ: Իտալացի մասնագետի գլխավորությամբ՝ Ռուսաստանը նախորդ ընկերական հանդիպումներում ասպարեզ է դուրս եկել այդ ժամանակահատվածի դրությամբ մարտական համարվող կազմով, իսկ նորեկներին, հայտնի է, որ Կապելոն միանգամից վստահել չի սիրում:

Ռուսաստանի հավաքականի հավանական կազմը. Իգոր Ակինֆեեւ, Դմիտրի Կոմբարով, Սերգեյ Իգնաշեւիչ, Վասիլի Բերեզուցկի, Անդրեյ Եշչենկո, Դենիս Գլուշակով, Վիկտոր Ֆայզուլին, Ռոման Շիրոկով, Ալեքսանդր Կոկորին, Ալեքսանդր Կերժակով, Ալեքսանդր Սամեդով:

Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում խաղին: Տևական ժամանակ է, ինչ վնասվածքներ ունեն Վալերի Ալեքսանյանը եւ Դավիթ Մանոյանը: Փետրվարին նրանց միացավ նաեւ Լեւոն Հայրապետյանը, իսկ երեկ պարզ դարձավ, որ մեկնարկային կազմում չի լինի Արազ Օզբիլիսը: Վերջինիս փոխարեն ասպարեզ պետք է դուրս գա Արթուր Սարկիսովը, ով ձմռանը «Ուրալից» վերադարձավ «Վոլգա»:

Կարդացեք նաև

Երկարատեւ ընդմիջումից հետո, խաղաժամանակ կստանա նաև Արտակ Եդիգարյանը՝ հանդես գալով պաշտպանության ձախ եզրում: Սպասվում է, որ պաշտպանության կենտրոնում կրկին կգործեն Ռոբերտ Արզումանյանը եւ Վարազդատ Հարոյանը, իսկ Հրայր Մկոյանը հանդես կգա աջ եզրում:

Հայաստանի հավաքականի հավանական կազմը. Ռոման Բերեզովսկի, Արտակ Եդիգարյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Ղազարյան, Արթուր Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Սարկիսով, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս