Մենք մեր դիվանագիտական միջոցներով, նախագահի գլխավորությամբ ուզել ենք, որ ավելի շուտ մտնենք, և որ հիմնադիր անդամներից մեկը հանդիսանանք: Մենք հիմա մտնում ենք հիմնադիր անդամի կարգավիճակով: Բոլոր փաստաղթերը կան, վերլուծությունները կան, երևի մարտի 15-ից հետո նորից կհանդիպեն, ու մայիսին արդեն վերջնական անդամակցած կլինենք
Ես մտածում եմ՝ հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը ունի ինֆորմացիա, որից մենք զուրկ ենք: Ենթադրենք, նա ունի այնպիսի ինֆորմացիա, որ Իվանիշվիլին զինվորական համազգեստներ է հագցրել իր թիկնապահներին և նրանց բաց թողել հանրահավաք անցկացնող ժողովրդի վրա:
«Եվ Հայաստանի մասին խոսելիս` առաջին հերթին՝ հենց պետք է խոսել մշակույթի մասին: Նույնիսկ առիթ է եղել, մի անգամ մեր նախագահին եմ ասել, որ նա միջազգային ասպարեզում առաջին հերթին կարող է իրեն հպարտ զգալ նրանով, որ ներկայացնում է մշակութային բարձր արժեքներ ունեցող պետություն»,- նշեց Արեգ Միքայելյանը:
Արամ Խաչատրյան համերգասրահը երեկ բազմամարդ էր. մենահամերգ էր տալիս դաշնակահար Տիգրան Համասյանը: 26-ամյա վիրտուոզը երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց իր ստեղծագործությունները:
Մեզ պետք է ոչ միայն իշխանափոխություն, մեզ պետք են շատ ավելի կարևոր այլ որակներ, մեզ պետք է վստահություն ձեռք բերել: Այսինքն` ինձ շատ ավելի մոտ են իշխանափոխության այն բանաձևերը, որ վերջերս հրապարակեցին, մի կողմից, ազատամարտիկները, մյուս կողմից` սփյուռքը: Ազատամարտիկներն ասացին` պետք է ստեղծել ժողովրդական վստահության կառավարություն:
Ըստ Գ. Միսակյանի՝ հիվանդանոցի բաժանմունքում հանդիպել է Զարինե Այվազյանին և ասել է, որ երեխան շավ չի շնչում, հաց չի ուտում և հարցրել է՝ արդյոք որևէ բան արե՞լ են կոկորդը մաքրելու համար: Բժշկուհին էլ, ըստ նրա, ասել է՝ անհոգ եղեք, ամեն ինչ նորմալ է, սիստեմայի մեջ ամեն ինչ կա «որ այդ վիրուսը հանի»: Գեորգի Միսակյանի խոսքով՝ հունվարի 1-ին ինքը գրեթ ողջ օրը հիվանդանոցում է գտնվել և չի տեսել, որ բժիշկները որևէ բան անեն:
Աշոտ Մանուչարյանի խոսքով` արևմտամետ ուժերը ճիշտ են այն իմաստով, որ Ուկրաինայի ժողովուրդն ապստամբել է ընդդեմ «հարստահարողների» և «մաֆիոզ ղեկավարության», իսկ ռուսները ճիշտ են այն իմաստով, որ այդ ապստամբ ուժերի մեջ կան «խառնակիչներ», որոնց խառնակչության դեմ է դուրս եկել էթնիկ ռուս բնակչությունը:
Եթե մեր երեխաները չօգնեն` ուղղակի կորած ենք: 60 տարեկան կին եմ, բայց ոչ թոշակ եմ ստանում, ոչ էլ աշխատանք ունեմ: Ո՞ւմ են պետք այս ղեկավարները: Չունենանք` ավելի լավ է: Բա 60 տարեկան կինը կգա-կնստի այստե՞ղ: Իմ սկեսուրը 45 տարեկանից թոշակ էր ստանում, աղայի պես ապրում էին:
Կարևորը` ես չեմ մուրում, ինքս եմ արժանապատվորեն վաստակում օրվա հացը: Ես ոչ մեկից կախում չունեմ, իսկ անկախության զգացումն ամենաթանկն է: Շորերս հաճախ կեղտոտ են, ինձ «կոշիկ նորոգող» են ասում, բայց ինձ բոլորը հարգում են, որովհետև արդար քրտինքով եմ գումար աշխատում:
Եթե ես հիմա սկսեմ գողականների մասին գրքեր հրատարակել ու նույն ձևով վաճառել, ապա ես կունենամ 25-30 հազար տպաքանակով գրքերի վաճառք: Պարզապես հարցն այն է, թե ի՞նչ ուղերձ ես ուզում հղել քո հասարակությանը, ի՞նչ ես ուզում ասել: Այսօր մեր նպատակն է` Հայաստանում ստեղծել գրականության այնպիսի մակարդակ, որն ունակ է ծնել Նոբելյան մրցանակակիր:
Ես կարծում եմ, որ եթե ոչ մի խանգարող հանգամանք չծագի, այս տարի Հայաստանը կկարողանա դառնալ Մաքսային միության լիիրավ անդամ: Ես ողջ իրադարձություններին ուշադիր հետևելու հնարավորություն չունեմ, բայց գործընթացը հանդարտ, իր հունով գնում է:
ԲՀԿ-ի հետ աշխատել եմ, բայց Իվանիշվիլիի հետ չեմ աշխատել, չէ՞: Որպեսզի ես համեմատական անցկացնեմ, պետք է համեմատության երկու օբյեկտների հետ ծանոթ լինեմ: Մեկին ես շատ լավ ճանաչում եմ, ընդունում եմ, հարգում եմ այդ անձնավորությանը` թե որպես անձնավորություն, թե որպես բարեգործ, թե որպես քաղաքական գործիչ, իսկ մյուսին չեմ ճանաչում, ու որպեսզի կարողանամ համեմատել, պետք է իմանամ Իվանիշվիլիի բոլոր հատկությունները:
«Այս տարիքում ես պետք է դատարա՞ն գնամ, ինչո՞ւ: 1952-ից ես պետության լիազորն եմ, երբեք ոչ մի աշխատանքի մեջ ոչ մի թյուրիմացություն թույլ չեմ տվել, անունս անաղարտ եմ պահել, դարձել 80 տարեկան, որ հիմա դատարան կանչե՞ն: Սա՞ է իմ վարձը»:
Ուղեղի էներգետիկ «անվտանգությունն» ապահովելու համար անհրաժեշտ է գլյուկոզա։ Ընդ որում, ուղեղը ստանում է գլյուկոզան արյան հոսքի միջոցով, և բացարձակապես կապ չունի` կա՞ արյան մեջ ինսուլին, թե՞ ոչ։ Այնինչ մկանային և այլ հյուսվածքները երբեմն չեն յուրացնում գլյուկոզան` նույնիսկ ինսուլինի առկայության դեպքում։ Հայտնի է, որ եթե գլյուկոզայի մակարդակն արյան մեջ կրիտիկականից ցածր է, ապա մարդը կորցնում է գիտակցությունը։
Ես չեմ պատկերացնում` ինչպես կարելի է անդառնալի համարել մի իրավիճակ, որը մեզ համար բացասական կլինի: Տա Աստված, որ միությունը կայանա, մասնակցող, անդամակցող պետությունները դիտարկեն իրենց ազգային ու պետական շահը մեկը մյուսի համատեքստում և ստանան: Կանդամակցի ՀՀ-ն ստեղծվող միությանը, թե ոչ, կոնկրետ մեր շահից է կախված: Կկայանա՞, թե՞ չի կայանա, այդ առումով ունեմ զուտ բարի մաղթանքներ:
Վլադիմիր Պուտինը չէր կարող չարձագանքել Ուկրաինայի իրադարձություններին, քանի որ չարձագանքելն ինչ-որ տեղ կլիներ բարոյական հանցանք սեփական սկզբունքների նկատմամբ, ուստի նա հետխորհրդային տարածքում իրականացնում է այն քաղաքականությունը, որը պետք է իրականացնի:
«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,- ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի:
Դա մի ահավոր ողբերգություն էր թե՛ այդ մարդկանց համար, թե՛ մեր ընտանիքի: Այդ ամենը խմիչքի հետեւանք էր, որը բերեց այս ողբերգությանը: Մի բան եմ հասկացել եւ կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ այդպես է մտածում՝ «պետք է արյուն թափած լինես կամ կոնկրետ ընտանիքին բարոյական վնաս տված լինես, որ մարդիկ այդպես թշանամաբար տրամադրված լինեն եւ զենքով գան, հարձակվեն տան վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 6-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների նիստում հայտարարել է, թե Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պատրաստ են սկսելու Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու աշխատանքները:
Հովիկ Աբրահամյանը խոստացավ, թե անպայման փորձելու է խնդրին լուծում տալ, հասկանալ պատճառը, ապա ասաց, թե ամբողջ պատմությունից մի բան չի հասկանում. «Գյուղնախարարը ինչո՞ւ չի ուզում վճարի, հո իրա գրպանից չի՞ վճարում»։
Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, շաւրունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը: Նրա խոսքով՝ առյժմ հայտնի չէ՝ ե՞րբ Գրետա Սարգսյանը կտեղափոխվի բաժանմունք:
Լավ, մի րոպե լսի, հլը մոտիկ արի, բերանդ բացել՝ կանգնել ես, այ ժուլիկ: Նախ՝ ընչի՞ ես գոռում, դու գիտես, չէ՞, որ ես քո կենսագրությունը գիտեմ: Նախ՝ քեզ հանգիստ պահի՝ մեկ, երկրորդը… արդեն իմ հետ էլ ես ուզում բանավիճե՞ս անիմաստ տեղը: Ուրեմն՝ լսի ինչ եմ ասում՝ Կարապետյան Սերգոն ի՞նչ շահ ունի, որ քեզ խաբի, քո փողը չտա, հո իրա գրպանից չի՞ տալու, պետությունը պիտի տա:
ԱԺ-ում կազմակերպված գյուղատտեսության հարցերով լսումներին ներկա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում մարտի մեկին տեղի ունեցած հանրահավաքի ելույթը:
Այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այս միջադեպին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ճանպարհը փակել են, պիտի լսենք մարդկանց դժգոհությունը, տեսնենք՝ ինչն է պատճառը, որ լուծում տանք»:
«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է կազմակերպությունն այս գործով քաղաքացիական հայց ներկայացրել, որքա՞ն գումար է պահանջում և ումի՞ց: Գ. Խաչատրյանն ասաց, որ վթարի ենթարկված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին», իսկ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, իրենց աշխատակիցն է:
Տիկին Ալվարդի տան մռայլությունն ու թաց, խեղդող անդուր օդն ապտակելով դուրս է հրում տարածք ոտք դնող ցանկացած մեկին: Ներսում սառն է, մութ, ու մեծերն այնքան տխուր են, որ անգամ փոքրերի չարաճճի շարժը նրանց չի կտրում մտովի «եսիմ ուր» լինելուց:
Ամբաստանյալի աթոռին հայտնված Արաբկիր բժշկական կենտրոնի երկու մանկաբույժներից մեկն իրեն մեղավոր չճանաչեց, իսկ մյուսն ասաց, որ առաջադրված մեղադրանքը իրեն հասկանալի չէ: Նշենք, որ մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը մեղադրվում են իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
«Վիտամին» ակումբի անդամները ֆեյսբուքի իրենց էջում գրառում են կատարել, որով տեղեկացնում են, որ Արամ Mp3-ն և «Վիտամին» ակումբը Եվրատեսիլ 2014-ի շրջանակներում մեկնում են համերգային շրջագայության։
«Ինձ համար Ծառուկյանն այնքանով է ավել, որ հայ է, էն մեկը` ոչ հայ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն` անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցադրմանը, թե «ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից»: Այվազյանը նշել է, թե պետք չէ հայկական իրականությունը զուգահեռել այլ պետությունների հետ:
Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են 1992-ի գարնանային այն օրերը, երբ Բալահովիտ գյուղում հրդեհվեցին ռազմական պահեստները: Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում նման պատահարը և վնասների ծավալները մեծ հարված էին մեր երկրի անվտանգությանը: