Ինչու Էդուարդ Շարմազանովը չի հետևում Գալուստ Սահակյանի հորդորին

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս,  անդրադառնալով մարտի 1-ին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հարցադրմանը, թե Գագիկ Ծառուկյանն ինչո՞վ է պակաս Բիձինա Իվանիշվիլուց, հակադարձել էր՝ նշելով, թե «Տեր-Պետրոսյանը շանսեր ունի  Ծառուկյանի խոսնակը դառնալու»:

Է. Շարմազանովն այս հայտարարությամբ հանդես էր եկել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն պնդումից հետո, թե նախագահական ինստիտուտը պետք է հարգել:

«Ես իմ ու մեր ազգի կողմից շատ վիրավորվում եմ. չի կարելի ցինիզմը այնտեղ հասցնել, որ իբր թե այնքան կամ, որ նույնիսկ ապահովում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Միշտ հիշեք՝ նախագահական ինստիտուտը ինստիտուտ է, Տեր-Պետրոսյանն էլ մեր առաջին նախագահն է…»,- ասել էր Գ. Սահակյանը:

168.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իր վերոնշյալ հայտարարությունից հետո իր կուսակից Է. Շարմազանովը վիրավորում առաջին նախագահին, անհարգալից մոտենում ՀՀ նախագահի ինստիտուտին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կարելի է պրովոկացիոն հարց տալ: Խնդիրը հարգել չհարգելու մեջ չէ: Խնդիրն այլ է, որ քաղաքական արձանագրում ես անում, այլ է…»:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ դա քաղաքական արձանագրում չէ, Սահակյանն այսպես արձագանքեց. «Չէ, դա վիրավորանք չէ, արձանագրում է, որովհետև եթե Գագիկ Ծառուկյանը խնդիրներ ունենա, կարող է արտահայտել, ի՞նչ պարտադիր է, որ մի այլ քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեղը ներկայանալի դառնա: Շարմազանովը մի քիչ կոշտ է ասել, բայց դիպուկ է ասել»:

Տեսանյութեր

Լրահոս