
Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանն այժմ բժշկական զննություն է անցնում Իջևանում

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է: Այս մասին 168.am-ին ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Մամիկոն Խոջոյանը: Նրա խոսքով՝ Մ. Խոջոյանն այժմ բժշկական զննություն է անցնում Իջևանում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը սահմանը հատել էր հունվարի 28-ին: Կարմիր Խաչից հայտնել էին, որ Մամիկոն Խոջոյանը հայաստանյան պաշտոնյաների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա:
ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։
Ըստ ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության՝ գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։