Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ն այժմ առավել քան երբևէ ցանկանում է իր հարաբերությունները ավելի խորացնել ՀՀ-ի հետ. «Արմենպրես»

«Արմենպրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ամենայն հավանականությամբ այս տարեվերջին կայցելի Երևան: Ըստ դեսպանի՝ Միացյալ Նահանգները այժմ առավել քան երբևէ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Շատերը հարցնում են՝ ինչպիսին է Միացյալ Նահանգների արձագանքն ի պատասխան նրա, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը։ Վաշինգտոնը շատ հստակ նշում է՝ ԱՄՆ-ը այժմ առավել քան երբևէ ցանկանում է իր հարաբերությունները ավելի խորացնել և ավելի լավ գործընկեր դառնալ»,- ասել է ԱՄՆ-ի դեսպանը։

Անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասել է. «Դուք կտեսնեք, որ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձելու է այս հարցն առաջ մղել, և ես հույս ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, թե ինչով են պայմանավորված այդ որոշումները. դրանք արվում են հանուն խնդրի խաղաղ կարգավորման»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս