Բաժիններ՝

Թումո-ն կհյուրընկալի առաջին ամենամյա համաշխարհային StartUp Cup մրցանակաբաշխությունը

2014թ. մարտի 6-ին առաջին համաշխարհային ստարտափների առաջնության (StartUp Cup) մրցանակաբաշխությունը տեղի կունենա Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Աշխարհի յոթ ամենախոստումնալից ստարտափները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց բիզնես մոդելները StartUp Cup-ի միջազգային ժյուրիին: Պակիստանի, Եգիպտոսի, Մալազիայի, Ռուսաստանի, Ֆիլիպինների, Լիբանանի և Գանայի թիմերը կմրցեն առաջին Համաշխարհային ստարտափների առաջնության հաղթողի կոչման համար:

Հաղթողին սպասում են ներդրումներ, հաճախորդներին ու ներդրողներին բարձր մակարդակով ներկայանալու նոր հնարավորություններ և, իհարկե, արժանապատիվ կոչում:

Համաշխարհային StartUp Cup-ում կմրցեն 21 երկրների տեղական մրցույթների հաղթողներից ընտրված յոթ թիմեր: Այսօր գոյություն ունի  StartUp Cup բիզնես մոդելի 68 մրցույթ՝ 57 տարբեր երկրներում: Յուրաքանչյուր տեղական մրցույթի հաղթող, որ նվաճել է իր կոչումը 2013թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հնարավորություն է ունեցել մասնակցել համաշխարհային StartUp Cup մրցույթին: Նրանք մրցում էին առցանց հարթակում՝ համաշխարհային մրցույթի համար հատկացված յոթ տեղերի համար: Ընտրված ձեռնարկատերերը կներկայացնեն իրենց բիզնես մոդելները միջազգային ժյուրիին, որոնք հանդիսանում են ամբողջ աշխարհի տեղական StartUp Cup-երի ներկայացուցիչները։

«Համաշխարհային StartUp Cup-ը շատ նշանակալից միջոցառում է, որը նպատակ ունի ներկայացնել ամենատարբեր տնտեսական համակարգերում գործող ամենահաջողակ ձեռնարկատերերին ու նորաստեղծ բիզնեսները: Հայաստանյան ստարտափների առաջնությունը Միացյալ Նահանգներից դուրս անցկացված առաջին մրցույթներից էր, այդ իսկ պատճառով պատահակն չէ, որ առաջին ամենամյա համաշխարհային StartUp Cup-ը տեղի է ունենում հենց Հայաստանում», – ասում է Շոն Գրիֆինը՝ StartUp Cup-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը: Միջոցառմանը հանդես կգա նաև ԱՄՆ-ից հատուկ ժամանած համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակ Ջեֆ Հոֆմանը։

Կարդացեք նաև

Երևան քաղաքը ընտրված էր հետաքրքրվածություն ցուցաբերած ամբողջ աշխարհի քաղաքների շարքից՝ հիմք ընդունելով ձեռնարկատիրական առողջ էկոհամակարգ կառուցելու այստեղ առկա պատրաստակամությունը։

Համաշխարհային StartUp Cup մրցանակաբաշխության հայաստանյան կազմակերպիչներն  են Upostrophe հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ Հայաստանում պատանիների շրջանում նորարարության խթանման առաջատարներից մեկը: Միջոցառման աջակիցներն են USAID-ի կողմից ֆինանսավորվող Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), ինչպես նաև IAB ուսումնական կենտրոնը, «Այբ» դպրոցը, Deem Communications ընկերությունը, Printinfo ընկերությունը, AYWA-ն, Armenia StartUp Cup-ը, Միացյալ Նահանգների Ձեռներեցության համաշխարհային ծրագրի դեպարտամենտը և Կոֆմանի Ձեռներեցության համաշխարհային շաբաթը։

«Մեզ համար պատիվ է հյուրընկալել համաշխարհային StartUp Cup-ը», – ասում է Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: «Դա շարժառիթ է Հայաստանի ձեռնարկատիրական նախաձեռնությունների մի մաս դառնալու և այս ոլորտում շարունակական կրթական հնարավորություններ ապահովելու համար՝ խթանելով ստեղծարարությունը և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը պատանիների շրջանում»։

Startup Cup-ի մասին

StartUp Cup-ը 68 մրցույթների համաշխարհային ցանց է, որն ընդգրկում է 57 երկիր:  Աշխատանքային և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնող այս կայացած մոդելը կարող է կիրառվել յուրաքանչյուր հասարակությունում: SrartUp Cup-ը Ձեռներեցության համաշխարհային շաբաթի գլխավոր միջոցառումն է և ԱՄՆ-ի ձեռներեցության համաշխարհային ծրագրի դեպարտամենտի պաշտոնական գործընկերը: Հավելյալ տեղեկության համար այցելեք startupcup.com:

Upostrophe հիմնադրամի մասին

Upostrophe հիմնադրամը Երևան քաղաքում հիմնված ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է երիտասարդության, պետության ու մասնավոր հատվածի համագործակցությանը՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ձեռնարկատիրական էկոհամակարգը:

Թումոյի մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը թվային տեխնոլոգիաների եզակի ուսումնական կենտրոն է Հայաստանում: 2011 թվականին բացումից ի վեր կենտրոնը 12-ից 18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է յուրահատուկ կրթական միջավայր, որտեղ նրանք հնարարավորություն ունեն օգտվել թվային հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաներից, սովորել լավագույն մեդիա մասնագետներից և ուսումնասիրել արվեստի ու տեխնոլոգիաների համակցումը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.tumo.org:

Ջեֆ Հոֆմանի մասին

Ջեֆ Հոֆմանը հաջողակ ձեռներեց է և խոսնակ: Իր կարիերայի ընթացում նա հիմնել է բազմաթիվ ստարտափներ, ղեկավարել է թե՛ հանրային, թե՛ սեփական ընկերություններ և աշխատել է որպես ավագ ղեկավար տարբեր ոլորտներում: Ջեֆը աշխատել է տարբեր ճանաչված ընկերություններում, այդ թվում նաև Priceline.com, uBid.com, CTI, ColorJar և այլ:
www.jeffhoffman.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս