Աղջիկներս` Լիան և Էլլան, ուսանում են «Վուդբարի» համալսարանում: Ուսումնասիրում են հոգեբանություն և հեռուստատեսային լրագրություն: Իսկ տղաս` Գոռը, ավագ դպրոցում է սովորում և հետաքրքրված է հեռուստատեսությամբ և համակարգչային անիմացիայով:
Երիտասարդ գիտնականները պետք է բարձրաձայնեն իրենց խնդիրները, հակառակ դեպքում՝ ոչինչ չի փոխվի: Ամեն դեպքում, ցանկացած մեծամասշտաբ խնդիր լուծելու համար նախ՝ պետք է այն բարձրաձայնել, քննարկել և փորձել տալ որոշակի լուծումներ, դրանք անընդմեջ քողարկելով՝ ոչ մի արդյունքի չենք հասնի:
Նիհարելը դժվար է, բայց այնպես նիհարելը, որպեսզի չվնասես առողջությանդ ավելի դժվար է: Եթե դուք չունեք նիհարելու հստակ գծված գրաֆիկ, ապա կարելի է քաշ գցել հետզհետե որոշակի սովորություններ մշակելու ճանապարհով:
Արամ MP3-ի «Not alone» երգը շարունակում է «պայթեցնել» «Եվրատեսիլ»-ի Youtube-յան ալիքը: Տեսահոլովակն օրեցօր աննախադեպ ցուցանիշներ է գրանցում:
Հայաստանը դիտարկում են` որպես Ռուսաստանի արբանյակ-պետությունը, և, բնականաբար, եվրոպացի ու ամերիկյան քաղաքական գործիչների համար բացահայտում չէ այն փաստը, որ Հայաստանն այնքան էլ անկախ արտաքին քաղաքականություն չունի և այս հարցում պարզապես հետևում է ռուսական արտաքին քաղաքականությանը:
Պետք է ներկայացնել պրոցեսն այնքանով, որքանով կա, չի կարելի իրականության տեղ մատուցել ցանկալին: Կրկնում եմ՝ եթե լիներ քառյակ, «Ժառանգությունն» իրավունք կունենար պահանջելու, թե ինչու մյուսները ներկա չեն, բայց եթե չկա այդ քառյակը, կա միայն ցանկություն, ապա որևէ մեկը որևէ մեկից չի կարող պահանջել գնալ մեկը մյուսի միջոցառմանը:
Նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը. ուտեստները համեմեք օրը 1-3 գրամ դարչինով։ Բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տրամադրությունը, ակտիվացնում է ուղեղը` խորհուրդ է տրվում ինսուլտ տարած հիվանդներին։
«Այլ բան է, որ Վահան Բաբայանն արտահայտի այդ մարդկանցից որևէ մեկի տեսակետը, բայց որպեսզի ես գնահատական տամ, այդ մարդիկ պետք է ասեն, չէ՞, որ դա իրենց տեսակետն է, որ իրենք մարդկանց փողոց են դուրս հանելու: Ո՛չ ես, ո՛չ Վահան Բաբայանը հարյուր հազարին փողոց հանողը չենք»,- նշեց նա:
«Այս որոշումը բխում է մեր ազգային ու պետական շահերից»: 168.am-ի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարտի 27-ի նիստում Ղրիմի հարցով ընդունված «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությանը:
Ադրբեջանական կայքերից մեկը, հղում անելով Europian voice կայքին, գրել էր, թե Ադրբեջանի սահմանին զինուժի կուտակում է նկատվում: Նշենք, որ Europian voice-ը նման տեղեկատվություն էր տարածել մարտի 20-ին:
Շուրջ երեք ամիս է` ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հանդիպումներ են անցկացնում, քննարկում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, մշակում «ճանապարհային քարտեզ», ինչի արդյունքում վերջապես որոշել են` ապրիլի 28-ի ԱԺ քառօրյա նիստում հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ցանկանում է այս տարի մայիսին ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, որն այդ դեպքում ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին:
«Իշխանությունն իր քայլերով Հայաստանը հավասարեցրեց Հյուսիսային Կորեային ու աֆրիկյան մի քանի պետությունների: Այո, աֆրիկաներում կան հարուստ հանքեր ու սավաննաներ, հարուստ է նաև աֆրիկյան ազգերի մշակույթը: Թող գործող, նախկին ու ավելի նախկին իշխանությունները գնան Աֆրիկա` ոսկի ու ադամանդ կորզելու, առյուծներ սպանելու ու սեպագրեր ուսումնասիրելու: Իսկ մենք թույլ չենք տալու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դարձնել սեպագիր արձանագրություն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թևը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել «կողմ»:
Մեզ հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասաց, թե Ս. Սարգսյանը սխալ է տեղեկացված և չի տիրապետում իրականությանը: «Ես չգիտեմ՝ իր խորհրդականներն ովքեր են, որ իրեն նման սխալ տեղեկատվություն են տալիս. կարող են հանգիստ օգտվել «Գազպրոմ» ընկերության կայքից, Բելառուսի վիճակագրական ծառայության կայքից ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում: Ասում է, թե մարդիկ չեն խոսում. մարդիկ ամեն օր են խոսում գազի գնից, գուցե Ս. Սարգսյանի շրջապատո՞ւմ չեն խոսում»,- նշեց նա:
Շատ տարօրինակ, մեզ համար անպատվաբեր խմբակ է` «իզգոյ» պետությունների, գումարած Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն այժմ «իզգոյ» պետություն անվանել ամեն դեպքում հնարավոր չէ: Բայց գնալ Հյուսային Կորեայի կամ Վենեսուելայի խմբակ, նշանակում է, որ մենք առնվազն պետք է ունենայինք Կորեայի կամ Վենեսուելայի ռեսուրսները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, խոսել գազի սակագնի մասին: Նա ասել էր. «Այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս»:
«Սահմանադրությունն արգելում է բոյկոտ անել: Դուք դեբատների տեղ ունեիք, ինչո՞ւ մերժեցիք արտահերթ նիստը: Գուցե այդ դեպքում սրա կարիքը չլիներ»,- այսօր Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննության ժամանակ հայտարարեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ դիմելով պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ տուժողները կարող են ասել իրեն ինչ ցանկանան՝ լավ կլիներ, որ ինքը ծնված չլիներ. «Միգուցե լավ կլիներ: Լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես այդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ՝ ես մեռած լինեի և երկու տղաները ողջ լինեին»:
«Այսօր մենք ունենք ռուսալեզու վեցյակ. ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմություն, որը մի օլիգարխի ընդդիմություն է, և ունենք իշխանություն` կազմված երկու քաղաքական ուժերից, որը նույնպես հիմնական հարցերում համաձայն է ընդդիմության հետ,- նշեց Ենոքյանը: -Հայաստանում ցանկացած իշխանափոխության դեպքում Կրեմլը հաղթած է, իշխանության կգա Գագիկ Ծառուկյանը, թե կմնան ներկա իշխանությունները, ամեն դեպքում Կրեմլը հաղթում է»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը ընդմիջվել էր, քանի որ վատացել էր վթարի արդյունքում մահացած Էդգար Հակոբյանի մոր՝ Աննա Կարապետյանի առողջական վիճակը: Նրա համար դատարան շտապօգնություն էր հրավիրվել:
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ կողմերը ներկայացել են դատարան, սակայն տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանի (Էդգար Հակոբյանի մայրը) առողջական վիճակը վատացել է և նրա համար շտապօգնություն են հրավիրել դատարան:
«168 Ժամ» թերթում հրապարակված՝ «Հայաստանում ձմեռները երեխաների կյանքեր են խլում» հոդվածին արձագանել են կանադահայերը: Ներսիսյանների ընտանիքը, որն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, այսօր դրամական օգնություն ստացավ Կանադայում բնակավող հայերի կողմից:
«Ընդունելի չի կարող լինել այն փաստարկը, որ կուտակային համակարգը արժանապատիվ կենսաթոշակ է ապահովելու քաղաքացիների համար»,- ասաց Ա.Մինասյանը:
Եթե կենսաթոշակներին հատկացումները պետության կողմից համալրվում են, և դա կառավարվում է շատ վստահելի օպերատորի կողմից, դա վատ գաղափար չէ: Մեզ մոտ` Գերմանիայում, հարյուրավոր մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր կան: Քաղաքացիներն իրենց ցանկությամբ ընտրում են դրանցից մեկը, պետությունն էլ իր կողմից է տոկոսներ վճարում:
Կարո՞ղ են խորհրդարանական միևնույն խմբակցությունում ընդգրկված երկու պատգամավոր ունենալ իրարից տրամագծորեն տարբերվող տեսակետներ: Այո, եթե խոսքը վերաբերում է ՀԱԿ խմբակցությանը:
Ամեն ինչ սկզբից պիտի արվեր: Ի սկզբանե սիրիահայությունը պետք է չեզոք կեցվածք որդեգրեր: Դեպքերը սկսելուց մեկուկես տարի հետո Սիրիայի Հայոց առաջնորդարանը հայտարարեց, որ սիրիահայությունը չեզոք է, բայց հայտարարությունը մի բան է, իսկ իրականությունը` մեկ այլ բան:
Երբ հաջորդ գործակարգավարականի ժամանակ վերահսկողության ղեկավարը զեկուցեց, որ այդ շաբաթ այցելությունների ժամանակ ոչ մի բան չի գրանցվել, քաղաքապետն ասաց՝ այդ ինչպե՞ս եղավ, ամեն ինչ հանկարծ լավացա՞վ տասն օրում, ասաց՝ սրանից փիս հոտ է գալիս: Այդ առումով իր դիրքորոշումը կոշտ է, անհանդուրժող:
Պատճառը Ղազախստանի արմատական դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հարցում, որը նույնիսկ Ռուսաստանի իշխանություններն անհաղթահարելի խոչընդոտ են համարում: Ղազախստանը պահանջում է, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվի, այլապես սպառնում է արգելել Հայաստանում արտադրված ապրանքների մուտքն իր տարածք:
Նշագեղձերը մարդու իմունային համակարգի «առաջամարտիկներն» են։ Նշիկների մակերեսն ունի ծակոտկեն կառուցվածք, իսկ նշիկների ներսում կան բազմաթիվ նեղ ոլորապտույտ խոռոչներ, որտեղ կուտակվում են հիվանդության հարուցիչ մանրէներ։