Բաժիններ՝

Զրույցներ դիետոլոգի հետ` նիհարելու 7 «հյութեղ» միջոց

Նիհարելը դժվար է, բայց այնպես նիհարելը, որպեսզի չվնասես առողջությանդ ավելի դժվար է: Եթե դուք չունեք նիհարելու հստակ գծված գրաֆիկ, ապա կարելի է քաշ գցել հետզհետե որոշակի սովորություններ մշակելու ճանապարհով:

Aroxj.am-ը ներկայացնում է դիետոլոգների հետ զրույցների արդյունքները: Դուք ինքներդ ընտրեք, թե որ ճանապարհն է առավել հոգեհարազատ և արդյունավետ ձեզ համար: Այս անգամ կայքը ներկայացնում է  այն խմիչքների ցանկը (հյութեր, թեյեր, ջուր, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ), որոնք կօգնեն ձեզ քաշ գցելու գործում: Այս ցանկում տեղ գտած խմիչքների մի մասը գուցե ձեզ համար հարմար չլինի, գուցե չօգնի, սակայն հաստատ չի վնասի: Եվ այսպես 7 «հյութեղ» միջոց նիհարելու համար:

Կանաչ թեյ:  Կանաչ թեյը օգնում է ճարպերի քայքայմանը և արագացնում է նյութափոխանակությունը` նպաստելով քաշ գցելուն: Բացի այդ այն ունի հանգստացնող հատկություն, ինչը նույնպես նպաստում է ավելորդ քաշից խուսափելուն: Քանի որ լարված նյարդերն ու սթրեսների շատերի մոտ առաջացնում են շատակերության սինդրոմ:

Ավելի շատ ջուր: Ջուրը նվազեցնում է սովի զգացողությունը և արագացնում է քաշ գցելու գործընթացը: Բավականաչափ ջուր խմելու դեպքում օրգանիզմում կալորիաները ավելի արագ են այրվում, իսկ աղերն ու տոկսինները չեզոքանում են:

Կարդացեք նաև

Խմել` ուտելուց առաջ: Մինչև ուտելը խմեք մեկ բաժակ ջուր: Ձեր ստամոքսը կսկսի աշխատել և պատրաստ կլինի արագ մարսողությանը: Բացի այդ ջուրը կօգնի ավելի շուտ կշտանալուն:

Խուսափեք խմիչքի զուգընկերներից: Կաթ և խմորաբլիթ, նարինջի հյութ և տոստեր..Այո, կան այդպիսի խմիչքներ, որոնք ուղղակի պահանջում են զուգընկեր, սակայն հարկավոր է խուսափել այդպիսի ընկերներից: Հատկապես, եթե դրանք պարունակում են շաքարի բարձր տոկոս, ինչը բարձրացնում է օրգանիզմում ճարպի քանակը:

Խառնեք ջրի հետ: Եթե դուք չեք պատկերացնում ձեր կյանքը առանց առավոտյան ֆրեշի կամ բնական հյութի` հոգ չէ: Բայց եթե ցանկանում եմ միաժամանակ չավելանա ձեր քաշը, ապա ձեր սիրելի ֆրեշը կամ հյութը խառնեք փոքր ծավալով ջրի հետ: Այդպիսով, դուք կնվազեցնեք ձեր սիրելի հյութում կալորիաների քանակը:

Երկար ու նեղ բաժակներ: Ապացուցված է, որ մարդիկ ավելի քիչ են տարբեր տեսակի խմիչքներ, հյութեր ու թեյեր օգտագործում, երբ բաժակը նեղ է ու երկար: Այնպես, որ ձեր հյութերը լցրեք երկար ու նեղ բաժակների մեջ:

Ավելի քիչ ալկոհոլ: Ալկոհոլային խմիչքները պարունակում են բավականաչափ կալորիաներ, որոշներն էլ ունեն շաքարի բարձր տոկոս: Բացի այդ ալկոհոլը թուլացնում է ինքնավերահսկողությունը Ալկոհոլի ազդեցության տակ հավանականությունը որ դուք կուտեք չիպսեր, շաուրմա, պիցցա մեծանում է մի քանի անգամ: Գումարած դրան հաջորդ օրը ինքնազգացողությունը թույլ չի տալու հաճախել մարզասրահ: Այնպես որ ` ավելի քիչ ալկոհոլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս