«Ի վիճակի չենք սրա տակից դուրս գալ». բնակիչները պատմում են Վարդենիսի պտտահողմի մասին. epress.am
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեկ ժամը 16։00-ի սահմաններում տեղացած խոշոր կարկուտից մոտ կես ժամ անց սկսված ուժեղ պտտահողմը րոպեների ընթացքում ավերածություններ է հասցրել Երևանյան, Սպենդիարյան, Սախարովի փողոցներում, վնասվել են տներ, ավերվել են այգիներ։ Epress.am-ի հետ զրույցում տուժածներից մի քանիսը պատմել են, որ կատարվածը սարսափ ֆիլմ է հիշեցնում։
«Երկինքը միանգամից մթնեց, տվյալ տարածքի ուղղությունը ամբողջությամբ սևացավ ու մոտ 150- 200 մետր բարձրությամբ փոշու հսկայական ամպը վայրկյանների ընթացքում քարուքանդ արեց ամեն ինչ։
Ես պատուհանից նայում էի՝ մոտ երեք րոպե անց քամին հասավ մեր տանը՝ օդում շիֆրեր էին պտտվում, բարձեր, ծառի ճյուղեր, ապակու կտորներ։ Եթե քամին նույն ուժգնությունն ունենար, ինչը որ ուներ մինչև մեր տուն հասնելը, ուրեմն հիմա մեր տունն էլ քշել-տարել էր։
Մեր տանիքը ամբողջությամբ տարավ՝ ստիպված գիշերը ցելոֆանապատել եմ, որ հանկարծ անձրևները տուն չլցվեն։ Կոտրվեցին մեր տան պատուհանները՝ մենակ դրսի կողմից, բայց տուն կա, որ ամբողջությամբ պատուհանները տեղից պոկել էր, ներսի պատը մոտավորապես մի 20 սմ ներս էր տարել, տան մեջ գույքը տեղաշարժել, հարվածել էր պատերին ու ջարդուփշուր արել։ Հարևանի տան տանիքի ժեշտը մտցրել էր տուն՝ աղջկա վիզն էր վնասվել, դուռն էլ սեղմել էր մյուս երեխու ոտքին, վնասել էր», – պատմել է Վարդենիսի բնակիչ Դանիել Խլոյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանրանկարը՝ epress.am-ի