Զարուհի Փոստանջյան. Ռումբ է պայթելու և ոչ թե աշնանը, այլ հենց այսօրվանից

«Ռումբ է պայթելու և ոչ թե աշնանը, այլ հենց այսօրվանից: Պայթյուն է անհրաժեշտ, առանց այդպիսի պայթյունի հնարավոր չէ առաջ գնալ: Կառավարման ղեկը պետք է վերդարձնենք մեր ժողովրդին»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարից առաջ լրագողներին հայտարարեց կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հայտարարեց, որ կուսակցության նախագահի փոփոխություն չի սպասվում, Րաֆֆի Հովհաննիսյանի դերը շատ մեծ է և նա կշարունակի ղեկավարել իր կողմից հիմնադրված կուսակցությոնը:

Անդրադառնալով քառյակի գործունեությանը՝ Զ.Փոստանջյանը նշեց, որ համագործակցություն պետք է բոլորի հետ տեղի ունենա, բայց դա պետք բխի ՀՀ ազգային օրակարգից ու սպասարկի ազգային շահը, իսկ դա պարտադրում է անհապաղ նոր համապետական ընտրություններ, նոր հասարակարգի հաստատում:

«Քառյակի գործունեությունը խորհրդարանական փոքր համագործակցություն է, ոչ առավել»,- նկատեց նա:

Կարդացեք նաև

ԵԽԽՎ վեհաժողովում Ադրբեջանի հոխորտանքի և հայկական պատվիրակության պահվածքի կապակցությամբ Զ. Փոստանջյանը նշեց, որ այդտեղ Ալիևը պետք է զգար հայկական ներկայությունը, հայ ժողովրդի շահը հետապնդող քաղաքացիների ներկայությունը. «Կարծում եմ, ինչ-որ տեղ դա տեղի չի ունեցել»:

Հարցին, որ փաստորեն Փոստանջյանը ԱՄՆ-ում չսպասեց Տիգրան Սարգսյանին, ով դեսպան նշանակվեց ԱՄՆ-ում, պատգամավորը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է սպասեի, դրա կարիքը չունեի»:

Նա նաև նշեց, որ իր բացակայության ընթացքում կարոտել էր Հայաստանն ու իր երեխաներին:

Տեսանյութեր

Լրահոս