Ր.Հովհաննիսյան. ՀՀ-ն դուրս է գալիս արձակուրդից, որովհետև վերադարձել է Զարուհի Փոստանջյանը

Այսօր Երևանում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության հոբելյանական՝ 10-րդ համագումարը, որին մասնակցում է նաև ԱՄՆ-ից վերջերս վերադարձած պատագմավոր Զարուհի Փոստանջյանը:

Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և ընթերցեց մի երիտասարդի նամակ, որը ստացել է օրերս: «Մենք միավորված ավելի մեծ ենք, քան վախը, արժանապատվությունն ավելի մեծ է, քան նվաստացումը»,- գրված էր նամակում, որը նաև «կանխատեսում» էր պարունակում՝ «ապագան գալիս է»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ներկայացնելով խմբակցության հաշվետվությունը, նշեց, որ խորհրդարանական ամբիոնը դարձել է թիվ մեկ ընդդիմադիր ամբիոնը: 4 քաղաքական ուժերի համագործակցությունը նա որակեց նախկինում՝ տարերային, ներկայում՝ միջկուսակցական համագործակցություն, և հավելեց, որ այն լայն ձևաչափով համահգործակցության ու իշխանափոխության է հանգեցնելու: Հակոբյանը չթաքցրեց, որ շատ թուլացել է խմբակցության կեցվածքը. «Քաղաքական բուռն զարգացումների շրջան ենք ապրում: Վարչությունը պետք է ավելի հստակեցնի իր քաղաքական ուղեգիծը»:

«ՀՀ-ն դուրս է գալիս արձակուրդից, որովհետև վերադարձել է Զարուհի Փոստանջյանը»,- նկատեց Ր.Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց վարչության հաշվետվությունը, Անահիտ Բաշխյանը՝ Բարև Երևանի հաշվետվությունը:

Տեսանյութեր

Լրահոս