
2017թ. ընդառաջ

Խորհրդարանական քառյակի անդամ երեք կուսակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», ինչպես նաև ՕԵԿ-ը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Նրանք հայտարարում են, որ այդ փոփոխությունները կարող են իրականացվել միայն իշխանության նկատմամբ ունեցած հասարակական վստահության պայմաններում: Չնայած դրան, նրանք հանդես են գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օգտին: Իսկ դա հնարավոր է սահմանադրական բարեփոխումների պարագայում:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: «Բոլոր դեպքերում հանձնաժողովում գերիշխում է այն տեսակետը, որ նախապատվությունը նպատակահարմար է տալ համամասնական ընտրական համակարգին: Սակայն այս համակարգը և ս ունի բազմաթիվ տարբերակները, որոնց ընտրության հարցը պակաս կարև որ չէ, սակայն դրանց արդեն անդրադարձ կարվի ընթացիկ օրենսդրությունում»,- ասել է Գևորգ Դանիելյանը: Իսկ քանի որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2016թ., ապա ստացվում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: