Չպետք է քարշ գալ

«Հայկական կողմը պարզապես պետք է սկսի աշխատել ու կանխել իրադարձությունների բացասական զարգացումը, այլ ոչ թե քարշ գա դրանց ետև ից ու գործ ունենա արդեն իսկ կատարված ու անշրջելի իրողությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով Եվրասիական միության և նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին զարգացումների ու հայտարարությունների թեմայով:

Նա նշեց, որ այս պահին չի տեսնում վտանգավոր գործընթաց Լեռնային Ղարաբաղի համար` կապված եվրասիական նախագծի հետ, սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի փորձի Եվրասիական տնտեսական միության ձև ավորման հետ կապված գործընթացներն օգտագործել Արցախի հարցում ինչ-որ առավելությունների հասնելու համար: Բայց մյուս կողմից` գոնե այս պահի դրությամբ, չի երև ում Ադրբեջանի կողմից նախաձեռնելիք մի այնպիսի քայլ, որին Հայաստանը չկարողանա հակադարձել քաղաքական, դիվանագիտական կամ ռազմական միջոցներով: «Մեր մտահոգությունը պետք է կապված լինի մեր իսկ դաշնակիցների պահվածքի հետ` ծանր իրավիճակում նրանք կարող են փորձել իրենց տեսանկյունից հեշտ լուծումների միջոցով ժամանակավորապես մեղմել մեր տարածաշրջանում ունեցած սեփական ահռելի խնդիրները»,- ավելացրեց Արման Մելիքյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031