Նիկոլ Փաշինյանն այս գիշերը կանցկացնի սահմանին կանգնած ժողովրդի հետ

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն իր մի քանի համախոհների հետ այս գիշերն անցկացնելու է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանամերձ գոտում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին: «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյան»,- գրել է Փաշինյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30