Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ռ. Քոչարյանի մասին. Շատ հարցեր կան, որ պետք է պարզվեն, մինչև նրա վերադարձը լինի (տեսանյութ)

«Մենք բացառում ենք մեր համագործակցությունը որևէ մեկի ուղղորդմամբ: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի նոր բանաձևի, նոր լուծման կարիք: Կա նաև մարտի 1-ի խնդիրը, մարդու իրավունքների խնդիրը»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում լրագրողներին ասաց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհանիսյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի և քառյակի համագործակցության հնարավորությունը:

Ըստ նրա՝ ներկա դրությամբ, քանի չկա համազգային օրակարգ, այսօր համագործակցությունը ներխորհրդարանական է, որի արդյունքը 12 կետն է. «Ես Քոչարյանի առնչությունը չեմ տեսել քառյակին և չեմ էլ կարծում, որ երբևէ կլինի»:

168.am-ի հարցին՝ եթե քաղաքական ուժերին կոչ եք անում համագործակցության, ինչպե՞ս եք բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականությունում չկա, եթե եղավ, եթե ստեղծի կուսակցություն, ներկայացնի ուղղություն, ես կարձագանքեմ, բայց շատ հարցեր կան, որ պետք է պարզվեն, մինչև նրա վերադարձը լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30