ԵՄ-ն կարող է ընկղմվել տասնամյակների ընթացքում ամենամեծ ճգնաժամի մեջ․ Politico
Բելգիայում Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ դիվանագիտական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի ձերբակալություններն ավելի կսրեն Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև հակամարտությունը. գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ Եվրահանձնաժողովի նախագահին աջակցող ԵՄ պաշտոնյայի՝ «Ֆոն դեր Լեյենին չսիրող մարդիկ ամեն ինչ կօգտագործեն նրա դեմ», ինչպես դա տեղի է ունեցել նախկինում։
Թերթի աղբյուրի կարծիքով՝ անարդար է Ֆոն դեր Լեյենին պատասխանատվության ենթարկել «ԵՄ բոլոր ինստիտուտների», այդ թվում՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության արարքների համար։
Նախորդ օրը հաղորդվել էր, որ Բելգիայում ձերբակալվել են Ֆեդերիկա Մոգերինին և Ստեֆանո Սանինոն՝ ենթադրյալ խարդախության մեղադրանքով։ Մոգերինիին, Սանինոյին և երրորդ անձին մեղադրանք չի առաջադրվել։ Հետաքննող դատավորը հարցաքննության սկզբից 48 ժամ ունի հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։
ԵՄ միջոցների հնարավոր չարաշահման վերաբերյալ հետաքննության շրջանակում խուզարկություններ են անցկացվել նաև Բրյուսելում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխամասում, Բրյուգգեում գտնվող Եվրոպայի քոլեջում և Բելգիայի մասնավոր տներում։

