Առաջին անգամ ռուսամետները ցայտնոտի մեջ են

«Ռազմական հավասարակշռությունը մեր տարածաշրջանում չի պահպանվում»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` նշելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում միակողմանիորեն զինում է Ադրբեջանին: Քաղաքագետի խոսքով` այդ քաղաքականությունը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ զինելով Ադրբեջանին` նա վերջինին կախվածության մեջ է գցում, իսկ Հայաստանին ասում է` «քո ի՞նչ գործն է, ես կգամ, կպաշտպանեմ քեզ»:

Մ. Սարգսյանը դա համարում է «արատավոր քաղաքականություն», որին հակազդելու ամենաարդյունավետ միջոցը Հայաստանի կողմից պահանջն է` Հայաստանի տարածքից հանել ռուսական բազան, որով Հայաստանը կստիպի Ռուսաստանին քայլ անելուց առաջ հազար անգամ մտածել:

«Մարդիկ Հայաստանում սարսափում են անգամ մտածել նման բաների մասին: Ինչո՞ւ ես սարսափում, երբ զենքը տալիս է քո թշնամուն, իսկ այստեղ իր բանակով քո ձեռքերը կապում է: Գոնե այս մեկից կարո՞ղ ես ազատվել: Էլ չեմ ասում, որ դա Ռուսաստանին կստիպի քայլ անելուց առաջ հազար անգամ մտածել: Եթե նա այստեղից դուրս գա, դատարկ տեղ չի մնա (գ)Հատկանշականն այն է, որ Հայաստանի ռուսամետ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչու է Ռուսաստանը զինում Ադրբեջանին: Առաջին անգամ նրանք ցայտնոտի մեջ են հայտնվել»,- նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս