Ստեփան Սաֆարյանը դադար է վերցնում՝ հաջողություններ մաղթելով կուսակցության նորընտիր վարչությանը
«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ կուսակցության արտաքին քաղաքական վեկտորին: Ըստ նրա՝ կուսակցության անդամները միջազգային տարբեր ձևաչափերով մասնակցել են տարբեր խորհրդաժողովների, քննարկումների, եղել են ակտիվ ու արդյունավետ գործունեություն ծավալել, միջազգային կապեր հաստատել:
«Անցած տարիներին միջազգային համագործակցության տեսանկյունից ամենաաղմկահարույցը Բաքվում անցկացված խորհրդաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցություն էր, որի ժամանակ նա ներկայացրեց մեր դիրքորոշումը»,-ասաց Ս.Սաֆարյանը:
Նշելով, որ իր փորձագիտական գործունեությունը շատ բուռն է, Սաֆարյանը հայտարարեց, որ ուզում է մի փոքր դադար վերցնել և հաջողություններ մաղթեց կուսակցության նորընտիր վարչությանը: