Զարուհի Փոստանջյան. Ռոբերտ Քոչարյանն առաջինը պետք է լինի մեղադրյալի աթոռին (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցվել «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոտանջյանի հետ»,- այսօր «Ժառանգության» 10-րդ համագումարի ժամանակ լրագրողներին հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոտանջյանը:

Փոստանջյանը միանշանակ բացառեց քառյակի և Ռոբերտ Քոչարյանի համագործակցության հնարավորությունը. «Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ՀՀ թիվ մեկ օլիգարխը, հանցագործը, ում պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք հսկայական ծավալի կորուստներ, 10 զոհ Երևանի կենտրոնում, բազմաթիվ քաղբանտարկյալներ, և հետո ո´չ հայ-թուրքական արձանագրությոններն են այսօր ծնվել և ո´չ էլ Մադրիդյան սկզբունքները, նաև ինքը այդ քաղաքական գործընթացների մեջ է եղել: Այսօր այդ ամենի շարունակությունն է: Ի՞նչ եք կարծում, մեր գաղափարները իրար հետ համընկնո՞ւմ են: Իհարկե ոչ, մեր գաղափարները տարբեր են: Եվ Ռոբերտ Քոչարյանն առաջինը պետք է լինի մեղադրյալի աթոռին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30