Բաժիններ՝

Հարցվողների կեսը հնարավորության դեպքում կարտագաղթեր Հայաստանից (գծապատկերներ)

Ինչպես նշել էինք, 168.am-ը անցկացնում էր մինի հարցում՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական թեմաներով: Այն, իհարկե, պրոֆեսիոնալ հարցում չէ. անցկացվել է ինտերնետով և ներառել 200 մարդու։ Այդուհանդերձ, թույլ է տալիս թեկուզ մոտավոր պատկերացում կազմել ՀՀ բնակչության տրամադրությունների վերաբերյալ։ Ցավոք, պատկերը բավականին տխուր է։

 

Առաջին հարցը վերաբերում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Ինչպես հայտնի է՝ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետի առաջ խնդիր էր դրել վերականգնել վստահությունը կառավարության նկատմամբ։ Ու չնայած նոր կառավարությունը դեռ 3 ամիս չի աշխատել, այդուհանդերձ որոշեցինք պարզել՝ այս 3 ամիսների ընթացքում հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ ինչպե՞ս է փոխվել։

111-hovik-vsrtahutyun

Կարդացեք նաև

Հարցվողների միայն 15.21%-ն է նշել, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո այդ վստահությունն աճել է։ Այդ թվում՝ 2.17%-ը կարծում է, որ մեծապես է աճել։ 41.3%-ի կարծիքով վստահությունը չի աճել։  Իսկ 43.48%-ը կարծում է, որ վստահությունը դեռ մի բան էլ նվազել է։

 

Բավականին հետաքրքիր էր նաև հետևյալ հարցի պատասխանը՝ ում եք համարում ավելի լավ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ Տիգրան Սարգսյանին։ Տիգրան Սարգսյանը, պարզվեց,  այս հարցում թեթև առավելություն ունի։ 26.09%-ը համարում են, որ նա ավելի լավ վարչապետ է (Հովիկ Աբրահամյանի դեպքում՝ 21.74%)։

222-lav-varchapet

Իսկ մեծամասնությունը՝ 52.17%-ը նշել են սեփական տարբերակը, և ինչպես սպասվում էր, հիմնականում պատասխանել են՝ ոչ ոք։ 5 հոգի նշել են Հրանտ Բագրատյանի անունը, 3 հոգի՝ Կարեն Կարապետյանի։ Քանի որ հարցումն անանուն էր, տեղ են գտել նաև հրապարակման ոչ ենթակա գրառումներ։

Կուտակային կենսաթոշակների մասին կառավարության նոր օրինագծին դեմ են արտահայտվել հարցվածների 82.61%-ը։

333-kutakayin

 

Էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված՝ ընդամենը 6.52%-ն է համարում, որ դա տնտեսագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն է։ 82.61%-ը ընտրել է –Բնակչության հաշվին գերշահույթներ ապահովելու նպատակով– տարբերակը։ 10.87%-ը սեփական տարբերակն են նշել, որտեղ գերակշռում է ապաշնորհ կառավարումը։ Այստեղ նույնպես տեղ են գտել հրապարակման ոչ ենթակա ձևակերպումներ։

444-hosanq

 

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ակնկաիլքները մեծ չեն։ Հարցվածների միայն 19.57%-ն է կարծում, որ դա կնպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը։ Հարցվածների շուրջ կեսը՝ 47.83%-ը, կարծում է, որ ոչինչ չի փոխվի,իսկ 32.61%-ի համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցությունն ընդհակառակը՝ կխոչընդոտի ՀՀ տնտեսական զարգացմանը։

555-ETM

 

Ամենամտահոգիչը վերջին հարցն էր՝ հնարավորության դեպքում մշտական բնակության կմեկնեի՞ք այլ երկիր։ 47.83%-ը տվել է դրական պատասխան։ 15.22%-ը դժվարացել է պատասխանել, և միայն 36.96%-ն է հստակ պատասխանել՝ ոչ։

656-ETM

 

Մյուս հարցերի պատասխանները կներկայացնենք առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս