Պահանջում ենք, որպեսզի հակամարտության կողմերը եւ միջնորդները գտնեն բանակցությունների իրավական եւ գործնական նոր շրջանակ, որը կկարողանա կանխել բռնությունները:
«Երևի՝ այո, ժամանակն է, որովհետև հավասարության նշան դնելով ագրեսորի և պաշտպանվողի միջև, իհարկե, վիճակը չի փոխում, բայց քաղաքականություն է, ամեն մեկն իր շահն ունի և պարզ է, որ գերտերություններն իրենց շահերն են վեր դասում: Բնականաբար, այս պահին տարանջատում չեն դնի, ինչը կարծում եմ քաղաքական տեսանկյունից հասկանալի է: Իրենք այս պահին հավասարակշռություն են պահում հայտարարություններում: Այդ առումով` առանձնահատուկ մոտեցում ագրեսորի նկատմամբ չեն ցուցաբերի, բայց դա չի նշանակում, որ իրենք Ադրբեջանին միանշանակ կպաշտպանեն»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: РИА Новости-իի փոխանցմամբ՝ Վ. Պուտինն առաջարկել է նաև քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ «ցավոտ խնդիրները»:
Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կ.Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, Ս. Սաղոյանը պատասխանեց. «Աշխատում ենք այդ ուղղությամբ «Կարմիր Խաչի» հետ: Տեսնենք՝ ինչպես կլինի»:
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»։
Ես որպես գործող զինվորական և Արցախի ազատամարտիկների միության նախագահ համոզված եմ, որ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակային զարգացումների հեռանկարը մեծապես կախված է մեր զինվորների ճիշտ և անթերի ծառայությունից: Մենք պարտավոր ենք նպատակային գործողություններով հակառակորդին անընդհատ պարտադրել մեր կամքը և նրան թույլ չտալ հասնելու անգամ աննշան հաջողության:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանն առաջարկում է Ադրբեջանում գերեվարված և մահացած Մանվել Սարիբեկյանի և Կարեն Պետրոսյանի գործերով դիմել միջազգային ատյաններ: 168.am-ը հետաքրքրվեց նրանից, թե ինչքանո՞վ է իրատեսական, որ հաջողության կհասնենք այդ գործերով միջազգային ատյաններ դիմելիս: Ըստ Ա. Ղազարյանի՝ դա իրատեսական է, որովհետև իրավական հիմքերը գնալով ավելի ամրապնդվում են. «Կոնկրետ անհատական գանգատի դեպքում դա […]
Մեր հարցին՝ Կարեն Պետրոսյանը մահացե՞լ է, թե՞ սպանել են, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը՝ առավել հավանական է, որ սպանել են նրան»:
«Ցանկացած այդպիսի հանդիպում կարևորում ենք, քանի որ դիտարկում ենք այն որպես խաղաղ կարգավորման հնարավորություններից մեկը, և, ըստ այդմ, նաև ակնկալիքներն այն են, որ խաղաղ կարգավորումն ապահովվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
կարծում եմ, որ շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերն առաջինը մտածելու տեղիք տվին Ադրբեջանի ղեկավարին. նա պետք է մեկ անգամ ևս վերատեսության ենթարկի իր այն արտահայտությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի ճզմել Հայաստանին ու Ղարաբաղին. նա համոզվեց, որ իր խոսքերն իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 413.31 դրամ։
Մեծ հավանականությամբ, շուտով Հայաստանում ի հայտ կգան մարդիկ և քաղաքական շարժումներ, որոնք կհայտարարեն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի՝ առանց Լեռնային Ղարաբաղի:
Ձեր կողմից անցած հետազոտությունների հիման վրա կլինիկան առաջարկում է ստանալ բարձրակարգ բժիշկների երկրորդ կարծիք, որը կօգնի Ձեզ հետագայում ստանալ ճիշտ բուժում` կանխարգելելովհնարավոր բարդությունները, ինչպես նաև խնայելով Ձեր միջոցները:
«Իմ անձնական տեսակետը հետևյալն է. ԱՄՆ-ի դեսպանատան կողմից զուսպ չէ նման բան ասելը: Այս պահին երկու գերհզորներ չգիտես ինչի վերաբերյալ ահավոր հարվածում են իրար:
Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում` սահմանամերձ ազատագրված տարածքներում, ակտիվ չէ կյանքը: Եվ, բնականաբար, մեզ համար այնտեղ առաջնայինը մարդաքանակն է, ստեղծել աշխատեղեր, ակտիվացնել մարդկանց կյանքը, նոր շունչ հաղորդել արվեստով… Ես մտածեցի, որ այդ ամենը խառնելով իրար՝ պետք է ստեղծել մի համալիր, որը և՛ կապահովի աշխատանքով, և՛ մասնագետներ կպատրաստի, և՛ կհետաքրքրացնի կյանքը տարածաշրջանում:
Արարատի բնակիչները տեղեկացնում են, որ քաղաքի ոստիկանության բաժնի պետ Կարեն Խաչատրյանը «Գրին քարտ» է շահել և երեկ մշտական բնակության մեկնել Միացյալ Նահանգներ:
Կարող է շեշտակի փոփոխություններ չլինեն՝ կախված՝ ինչպես է զարգանալու իրավիճակը, բայց որ ազդեցություն կլինի, դա միանշանակ է:
Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։ Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։
«Հաշված ժամեր հետո Քաշաթաղի շրջանից կամավորների 2-րդ խումբը կմեկնի հայ-ադրբեջանական սահման՝ զորակցելու մեր դիրքապահներին: Ինչպես նախորդ խմբում, այս խմբում նույնպես, կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը…»:
01.08.2014թ. դրությամբ Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով:
Օգոստոսի 7-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիսնելին:
Իլհամ Ալիևը համարում է, որ հայկական ռազմական ուժերը խախտել են 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը։ Դա նշանակում է, որ նա Ադրբեջանին իրավունք է վերապահում ուժը կորցրած ճանաչել այդ համաձայնագիրը եւ վերսկսել պատերազմը։ Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հայտնելու վերջնաժամկետը օգոստոսի 9-ն է։
Խոսելով շրջակա միջավայրից վարակի թափանցման մասին՝ Գայանե Սահակյանն ասաց. «Մեզ հաճախ հարցնում են՝ արդյոք Սևանի ջրից կարո՞ղ է փոխանցվել Էնտերովիրուսային վարակ: Սևանում մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այնտեղ շեղումներ չկան: Վարակվել կարելի է մայրաքաղաքի ոչ լողալու համար նախատեսված լողավազաններից, որոնք վեգետատիվ նշանակություն ունեն:
Այդ ջրավազաններում ցերեկային ժամերին լողում են երեխաները: Նրանց մեջ կարող են լինել վարակակիրներ, կարող են թռչունները օգտվել այդ ջրավազաններից ու փոխանցել վարակը, գիշերային ժամերին այդ լողավազաններում լողում են տարբեր կենդանիներ, որոնք ևս կարող են վարակակիր լինել: Ծնողները պետք է արգելեն երեխաներին լողալ այդ ջրավազաններում»:
Ես գտնում եմ, որիրենք այս իրավիճակում չեն հանգստանալու մինչև օգոստոսի 9-ը և դրանից հետո, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:
Հայաստանին «հարկային ճգնաժամ» է սպառնում: 2014թ. առաջին կիսամյակում խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերը մոտ 21 միլիարդ դրամով քիչ են եղել նախատեսվածից:
Ինչպես տեղեկացրել էինք, 2014 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ բեռնափոխադրումների ծավալը անկում է ապրել 16.9%-ով և կազմել 4388.9 հազար տոննա։ Ամենից շատ՝ 28.5 տոկոսով նվազել է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը և կազմել 2161.7 հազար տոննա։
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան գերտերությունների կողմից սահմանվող պատժամիջոցներն ու սանկցիաները շատ վատ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
«Ռուսաստանը չի հայտարարել երբեք, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, համենայն դեպս, ես չեմ լսել, բայց հայտարարել է, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իր համար բարեկամական երկրներ են: Եվ եթե մենք մեր հույսը դնում ենք Ռուսաստանի վրա, որ կարող է այս հակամարտության մեջ մեզ աջակցել, ապա, եթե նույնիսկ աջակցի, ապա կաջակցի բավականին ուշ, իսկ եթե ընդունենք, որ մեզ աջակցեց, ապա այդ հաղթանակը ոչ թե մերն է լինելու, այլ լինելու է չակերտավոր դաշնակցինը: Իսկ թե ինչպե՞ս «դաշնակիցն» իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ կվերաձևի հետագա այդ սահմանները, մենք ունենք դրա պատմական փորձը»: