Բուժում Գերմանիայում. Բադ Քրոցինգեն Ֆրայբուրգի Համալսարանի Սրտաբանական Կենտրոն

Այս կենտրոնը խոշորագույններից է Եվրոպայում և առաջարկում է բուժման ամենաժամանակակից վիրահատական և ոչ վիրահատական մեթոդները:

Բադ Քրոցինգեն համալսարանական սրտաբանական կենտրոնն իր ծառայություններն է առաջարկում սրտի ենթադրյալ կամ արդեն հաստատված խնդիրներ ունեցող հիվանդներին:

Սրտաբանության այս կենտրոնը մի կողմից ունի ախտորոշման և թերապիայի համար անհրաժեշտ ոչ վիրաբուժական սեկտորի բոլոր միջոցները, իսկ մյուս կողմից՝ կարիք եղած դեպքերում հիվանդներին կարող է նաև նախապատրաստել նրանց համար անհրաժեշտ վիրահատության:

Սրտաբանական ստացիոնար հիվանդների տրամադրության տակ են կենտրոնի տարբեր մասնագիտացումներ և ուղղվածություններ ունեցող 6 բաժանմունքներ:

Կարդացեք նաև

Սիրտ-անոթային կենտրոնը բաղկացած է երեք ստորաբաժանումներից.

• Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք

• Սրտաբանության և անոթաբանության (անգիոլոգիա) բաժանմունք

• Մանկական սրտաբանության բաժանմունք

Կենտրոնը կարող է հպարտանալ բարձր որակավորված բժիշկներով, բուժքույրերով և բուժանձնակազմի մյուս անդամներով, ովքեր պատրաստ են անել հնարավոր ամեն բան հիվանդների առողջության համար:

Նրանք ձգտում են, որ հիվանդը գոհ լինի ոչ միայն իր բուժումից, այլ նաև հարմարավետություն զգա հիվանդանոցում և ապաքինված վերադառնա տուն:

 

7777

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031