Բաժիններ՝

Վահե Բերբերյանը՝ Վարդան Պետրոսյանի մասին. «Մեր՝ կատակերգակներիս, կյանքը իրականում ողբերգություն է»

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Stand-up comedy ժանրի հայ երկու ամենահայտնի դերասաններից մեկի՝ Վահե Բերբերյանի «Եթե» ներկայացումը: Երկու օրերի ներկայացումների տոմսերն արդեն սպառած են: Stand-up comedy ժանրի մյուս հայ հայտնի դերասանի ՝ Վարդան Պետրոսյանի ներկայացումներն ամեն ամառ նույնպես ընթանում էին լեփ-լեցուն դահլիճներում, և Վահե Բերբերյանի հետ հարցազրույցից առաջ չէինք կարող չհարցնել նրա գործընկերոջ հետ պատահածի մասին.

– Տեղյակ եմ տեղի ունեցածից, ինձ համար շատ մեծ ցավ է: Անչափ մեծ հարգանք ունեմ Վադանի հանդեպ, շատ եմ սիրում իր գործերը, իսկապես տաղանդավոր է, և դերասանի համար մեծ ողբերգություն է բեմի փոխարեն հայտնվել դատավարության դահլիճում: Խորհուրդ եմ տալիս նրան նույնիսկ այդ պայմաններում չընկճվել, պահել ոգին: Իսկ առհասարակ, մեր՝ կատակերգակներիս, կյանքն իրականում ողբերգություն է: Վարդանն էլ լավ գիտի այդ մասին: Մենք շատ մոտ ենք ողբերգությանը, և ամեն մարդ էլ թող իմանա, որ մարդն ինքը ավելի շատ ողբերգական կերպար է, կատակերգությունից ողբերգություն ճանապարհը հեռու չէ: Եթե ես կարողանում եմ այդ մի երկու ժամը մարդկանց ծիծաղ պարգևել, արդեն երջանիկ եմ զգում:

Վահե Բերբերյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «168 Ժամ»թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս