«Հուսով եմ, որ որ հայ-թուրքական սահմանը ի զորու կլինենք բացել առաջիկայում». Ֆրանսուա Օլանդ
«Մենք երբեք չենք մոռանա այն ողբերգությունը, որ կրել է ձեր ժողովուրդը: 100 տարի առաջ այդ հանցագործությունը տարավ հայերի մի մասի կյանքը, որովհետև նրանք հայեր էին: Մեր կոչը՝ ընդվզել, ընդունել և ճանաչել ցեղասպանությունը, վեաբերում է բոլորին»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահաիլում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսուա Օլանդը:
Նա նշեց, որ 2015թ. մայիսին Ֆրանսիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան դատապարտեցին կատարվածն ու առաջին անգամ «մարդկության դեմ ոճիր» հասկացությունը մտավ շրջանառության մեջ: Նրա խոսքով՝ հայերի կոտորածների նավաբեկյալները հասան Ֆրանսիա՝ ունենալով որպես միակ գույք իրենց հիշողությունը:
Օլանդը նշեց, որ նացիզմի ներխուժումից հետո, երբ Ֆրանսիան կարիք ուներ վերականգնվելու և բարգավաճելու, հայերը բերեցին իրենց օգնութունը՝ առանց մոռանալու իրենց արմատները: Ըստ նրա՝ մեր երկու երկրները միավորում են բոլոր մասնագիտոթյունների ֆրանսահայերը այնպես, ինչպես Շարլ Ազնավուրն է երկու ազգերի պարծանքը.
«Բազմաթիվ հուշակոթողներ հավերժացնում են հայ ժողովրդի հիշատակը: Փարիզի սրտում վեր է հառնում Կոմիտասի հուշարձանը, և յուրաքանչյուր ապրիլի 24-ին տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ: 1.5 մլն հայերի ոչնչացմամբ «ցեղասպանություն» բառը հայտնագործվեց: Ռալֆ Լեմկինը հորինեց ցեղասանություն բառը, այն ժամանակ, երբ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի էր ունենում հրեաների ցեղասպանությունը»:
Օլանդի խոսքով՝ օրենքի ուժով Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և ընդունվաված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր. «Միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»:
Ըստ նրա՝ այդ օրենքը նաև մեղմ է, որովհետև չի մեղադրում ներկայում. «Ամենակարևոր իրավունքը հիշողության իրավունքն է: Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց Ֆրանսիան լավ գիտե՝ ինչ է պատմությունը: Այդ ոճրագործությունը իր ողջ ծավալով հարվածել է ողջ մարդկությանը»:
«Հայոց ցեղասպանության 100-ամյակը նվիրված է խաղաղությանը՝ տարածաշրջանի և ողջ աշխարհի, այն կոչ է խաղաղության և հաշտեցման: Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որոնք արդեն հնչել են, բայց կան շատ կարևոր բառեր, որոնք սպասում են հնչելու և որոնք կմեղմացնեն ցավը: Ես հուսով եմ, որ որ հայ-թուրքական սահմանը ի զորու կլինենք բացել առաջիկայում: Նաև ցավով եմ հիշատակում Հրանտ Դինքին, որ սպանվեց: Ֆրանսիան անելու է ամեն ինչ՝ գտնելու համար խաղաղություն»,- ասաց Ֆրանսիայի նախագահը: