
Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում և հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:
Աշխարհի 2014թ. չեմպիոն Ջուլֆալակյանը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է բուլղարացի Իվան Գեորգիեւին: Նույն քաշային կարգի քառորդ եզրափակիչում հանդիպել են նաեւ Կարապետ Չալյանը եւ Վարշամ Բորանյանը: Չալյանը հաղթել է իր թիմակցին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է հենց Իլիան Գեորգիեւին: Կարապետը հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտերի եւ նվաճել է բրոնզե մեդալ:
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1.5 զոհերի հիշատակին: Ընդ որում՝ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին պարգեւատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:
Ապրիլի 24-ին պայքարի մեջ է մտել նաեւ 59 քաշային Նարեկ Խաչատրյանը, ով պարտվել է մեկնարկային գոտեմարտում: