Պեսկովը պատմել է Թրամփի և Պուտինի հարաբերությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ընդհանուր առմամբ, միմյանց հետ «դու»-ով են շփվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RBC Radio-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ երկու առաջնորդները հարգում և ջերմորեն են վերաբերվում միմյանց։ Սա չի խանգարում նրանց քննարկել զգայուն հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը բաց է ուկրաինական հակամարտության կարգավորման համար, և Թրամփը չի կարող դա չնկատել։

Նա հավելել է, որ և՛ Պուտինը, և՛ Թրամփը պաշտպանում են իրենց երկրների շահերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930