
«Մենք հենց նոր ամենահզոր շոուն ունեցանք Երևանում». Սերժ Թանկյանը՝ երեկվա համերգի մասին

Ինչպես հայտնի է՝ երեկ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել աշխարհահռչակ System of a down խմբի համերգը: Դրա ավարտից հետո խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում համերգից լուսանկար է հրապարկել հետևյալ գրառմամբ. «Մենք հենց նոր ամենահզոր շոուն ունեցանք Երևանում»:
Սերժ Թանկյանն օգտագործել է «արթնացրեք հոգիները», «հայոց ցեղասպանություն» հաշթեգերը: Լուսանկարը 15 ժամվա ընթացքում 12,695 like ունի: