ՆԱՏՕ-ում Վրաստանի նոր ներկայացուցիչ է նշանակվել

Իրակլի Բերաիան նշանակվել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ։ Այս տեղեկությունը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տարածել է Արտաքին գործերի նախարարությունը։

«Իրակլի Բերաիան տարբեր ժամանակներում զբաղեցրել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի և հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնները։

Տարիների ընթացքում Իրակլի Բերաիան Վրաստանի խորհրդարանում եղել է պաշտպանության և անվտանգության կոմիտեի և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ։

Նա նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում խորհրդարանական պատվիրակության ղեկավարն էր։

Տարբեր ժամանակներում Իրակլի Բերաիան զբաղեցրել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության ազգային ներդրումային գործակալության տնօրենի և Ներքին գործերի նախարարության բարեփոխումների և զարգացման գործակալության տնօրենի պաշտոնները», — ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930