Ավանդական ջահերով երթը բարձրացավ Ծիծեռնակաբերդ

Հազարավոր ջահեր ու մոմեր երեկ երեկոյան բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունքն ու հանգչեցին միլիոնավոր ծաղիկների կողքին. այս տարի էլ ավանդական երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի երթը տարբերվում էր նախորդներից և՛ մարդկանց բազմությամբ, և՛ տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ. այս անգամ հազարավոր հայերի կողքին շատ հաճախ տեսնում էինք արտասահմանցիների: Նրանցից շատերն ազգությամբ հայեր էին ու այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից եկել էին իրենց հայրենակիցների կողքին լինելու համար, բայց շատերն էլ, չունենալով հայկական արմատներ, պարզապես այցելել էին Հայաստան ու ցանկացել էին լինել հայ ժողովրդի կողքին: Երթը սկսվեց 22:00-ին ու տևեց մինչև ժամը 02:30-ը:

Jaherov ert (31)

Jaherov ert (33)

Jaherov ert (39)

Կարդացեք նաև

Jaherov ert (8)

Jaherov ert (1)

Jaherov ert (10)

Jaherov ert (30)

Jaherov ert (40)

Jaherov ert (34)

Երթն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով, երիտասարդներն անդադար բացականչում էին «հատուցում»: Երթի սկզբում շատերին մոմեր ու ջահեր էին բաժանել, հայական եռանգույնի կողքին հայ սկաուտները նաև այլ ազգի դրոշներ էին բարձրացրել ու քայլում էին երթի մեջտեղով: Չնայած ցուրտ եղանակին՝ երթը մինչև վերջ բազմամարդ էր:

Լուսանկարները՝ ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս