Բաժիններ՝

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Mercedes»-ը. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան և Ջրաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ներսես Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեշկռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հենց նրանք էլ իրենց ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ավտոբուսում ուղևորներ չեն եղել. այն դիսպետչերական կետից դուրս էր եկել երթուղի և սպասարկում էր Ծարավ Աղբյուրից մինչև Ջրաշեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս