Ղարաբաղի մի խումբ երիրտասարդներ 10 օրվա ընթացքում ոտքով Ղարաբաղից եկել են Ծիծեռնակաբերդ

Ղարաբաղում գործող «Հայ բարեկամություն միավորում» կազմակերպության շուրջ մեկ տասնյակ երիտասարդ տղաներ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր են եկել ոտքով: Ինչպես տեղեկացրեց սգո ակցիայի մասնակից երիտասարդ տղաներից մեկը, իրենց ուխտը տևել է տասը օր: Ըստ նրանց` իրենք այդպես են պատկերացնում իրենց հատուցումը և երջանիկ են, որ կարողացել են հաղթահարել նախապես ծրագրված երթուղին: «Մենք մտածեցինք, որ ինչ-որ կերպ, ինչ-որ ճանապարհով մենք պետք է հատուցենք ու այս ճանապարհն ընտրեցինք: Մեր կազմակերպության անդամները և՛ Քարվաճառից են, և՛ Մարտակերտից, և՛ Ստեփանակերտից: Մենք եկել ենք Ղարաբաղի տարբեր շրջաններից»,- ասաց «Հայ բարեկամություն միավորում» կազմակերպության անդամներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930