
«Հիմա չէ». Առաջին նախագահը չցանկացավ հարցազրույց տալ լրագրողներին Մատենադարանում

Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ժամանեց Մատենադարան, որտեղ իր 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։
Հարցին՝ Մատենադարանի նոր մասնաշե՞նք է ուսումնասիրում, նա հարցով պատասխանեց. «Չուսումնասիրե՞մ»։
Երբ լրագրողները փորձեցին հարց ուղղել նրան, առաջին նախագահն ընդհատեց. «Հիմա չէ», ապա դիմեց իրեն ուղեկցողներից մեկին. «Մի հատ ասեք՝ չգան հետեւներիցս»։