Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Երևանում Պուտինի արած հայտարարությունը
Lenta.ru-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ը դատաարտել է Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը:
Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած մեր բոլոր զգուշացումներին ու կոչերին, 1915 թվականի իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն: Թուրքիայի տեսանկյունից այդօրինակ հայտարարություններն անընդունելի են»:
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանում շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է ցեղասպանությունը, քանի որ վերջին 100 տարում այդ երկրում իրականացվել են զանգվածային սպանություններ, աքսորներ ու կիրառվել են հավաքական պատժի այլ մեթոդներ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը Երևանում հայտարարել էր, որ ցեղասպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, որ ցեղասպանությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: