
Ղազախստանի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։
Ղազախստանի նախագահն այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած բարձրաստիճան դեբատների ժամանակ ունեցած ելույթում։
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները լուծվում են դիվանագիտական ճանապարհով և առողջ բանականության շնորհիվ։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ Ղազախստանն նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը, լարվածության թուլացմանը և երկխոսությանը, ոչ թե ուժին»,-ասել է Տոկաևը։