«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումն ընթանում է իր հունով». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստի ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայանգրի նախաստորագրմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Էրդողանը մասնավորապես նշել է․

«Ի սկզբանե քաջալերել ենք թե Ադրբեջանին և թե Հայաստանին միմյանց միջև խաղաղության հաստատելու համար։ Գոհ ենք, որ օգոստոսի 8-ին երկու երկրների միջև քայլեր են արվել, որոնք տանում են դեպի մնայուն խաղաղության։ Այստեղ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, ինչպես նաև գործընթացում ներդրում ունեցած ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփին»։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման պրոցեսն ընթանում է իր հունով։

Տեսանյութեր

Լրահոս