«Իրեն հարցրեք». Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց հարցին, թե ինչու է Փաշինյանը ծանր ընդունում իր գրառումները

«Ելք միշտ կա»,- այսօր Մատենադարանում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, Մատենադարանի նախկին գիտքարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակի առիթով կազմակերպված միջազգային գիտաժողովի շրջանակում այսկերպ արձագանքեց երկրի իրավիճակի մասին լրագրողների հարցերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահը բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշեց, որ հիմա դրա ժամանակը չէ: Սակայն հակիրճ նա նշեց, որ ելք միշտ կա: Հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում այդ ելքը, Տեր-Պետրոսյանն ասաց. «Լավ եմ տեսնում»: Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ է Փաշինյանն իր գրառումները ծանր տանում, ՀՀ առաջին նախագահն արձագանքե՝, նշելով. «Իրեն հարցրեք»: Լրագրողների բազմաթիվ հարցեր Լևոն Տեր-Պետրոսյանն անարձագանք թողեց:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս