Բաժիններ՝

«Բազմաթիվ տպավորություններ ունեմ՝ սկսած հուզմունքից ու լացից». Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է իր տպավորությունները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ.

«Երեկ ու այսօր մասնակցեցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին. երեկ Մայր աթոռում կայացած Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, իսկ այսօր Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պաշտոնական արարողությանը: Բոլոր միջոցառումներն էլ կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով, առանձնակի շնորհակալ եմ այն հազարավոր պայծառ երիտասարդներին, ովքեր «կամավոր» անվանանշանով գեղեցկացնում էին միջոցառումներն ու այս օրերին գիշեր-ցերեկ աշխատում, որպեսզի միջոցառումներն անթերի անցնեն:

Մի խոսքով, բազմաթիվ տպավորություններ ունեմ՝ սկսած հուզմունքից ու լացից մինչև հպարտության ու պայքարելու զգացողություն:

Վաղը ապրլի 25-ն է և կյանքը շարունակվում է: Հետևաբար, մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք կամ պետություն չունեն կամ էլ չեն կարողացել արդյունավետ պետություն կառուցել, որը կհանդիսանա իրենց անվտանգության երաշխավորը:

Կարդացեք նաև

Այսպիսով, ինձ համար Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդն իր մեջ պարունակում է ուժեղ և արդյունավետ Հայաստանի Հանրապետություն կառուցելու ուղերձ, որն անվտանգության հիմնական երաշխիքն է մեզ համար: Եկեք վաղվա օրը սկսենք այդ ուղերձը մեր մեջ կրելով և ուժեղ ու արդյունավետ Հայաստանի Հանրապետություն կառուցելու պարտականությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս