ԱՄՆ-ի Հոլոքոստի հիշատակման թանգարանի ցուցադհանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը
1993 թվականից Վաշինգտոնում գործող ԱՄՆ-ի Հոլոքոստի հիշատակման թանգարանը (The United States Holocaust Memorial Museum) ուսումնասիրում և մեկնաբանում է Հոլոքոստի պատմությունը և նաև ներկայանում է՝ որպես հուշակոթող՝ Հոլոքոստին զոհ գնացած միլիոնավոր մարդկանց համար: Թանգարանում ցուցադրված է թվով 86.000 լուսանկար, որտեղ պատկերված են Հոլոքոստի զոհերը տարբեր երկրներում, ինչպես նաև կան Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերին պատկերող լուսանկարներ՝ իրենց պատմական նկարագրություններով: Այս օրերին թանգարանը ցուցահանդես է կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ներկայացնում ենք ցուցադրության մասին հրապարակումը և ներկայացված լուսանկարները:
Հայոց ցեղասպանությունը
2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին: Այն երբեմն անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Մոտավորապես 1.5 միլիոն հայեր, որոնք ապրում էին բազմազգ Օսմանյան կայսրությունում, 1915-16 թվականներին սպանվել կամ մահացել են Օսմանյան կայսրության համակարգված չարաշահումների հերևանքով:
Հայերի ոչնչացումը ստվեր կգցի Հոլոքոստի ժամանակաշրջանի վրա:
Հայոց ցեղասպանության ընթացքում, Կոստանդնուպոլսի դեսպան Հենրի Մորգենթաու (Morgenthau) ավագը խորապես մտահոգված էր վայրագությունների համար, և ձգտում էր արթնացնել աշխարհի խիղճը:
Դեսպան Մորգենթաուի որդին՝ Հենրի Մորգենթաու կրտսերը, 1934-45 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարի պաշտոնը:
Առաջնորդվելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասնակի պահպանված հիշողություններով՝ Մորգենթաու կրտսերը եղել է «Պատերազմի փախստականների խնդիրների խորհրդի (War Refugee Board)» ստեղծման առանցքային կողմնակիցներից մեկը: Խորհուրդը փրկել է 200,000 հրեաների կյանքը նացիզմով գերակշիռ Եվրոպայից:
Լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը մեծ նշանակություն էր տալիս հայերի նկատմամբ կատարված հարձակումների մասին նորությունների վրա ներգործությանը, որը բանալին էր իր այն համոզմունքների, որ անհրաժեշտ է միջազգային իրավունքի շրջանակներում որոշ խմբերի պաշտպանությունը:
Հոլոքոստի ժամանակ իր ընտանիքի սպանությունից հետո Լեմկինն անտրտունջ պայքարում էր այս իրավական հայեցակարգի ընդունման համար, որն արժանացավ լայն ընդունման ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին 1948 թ.կոնվենցիայում:
Թերևս, ամենահիշարժանը հայերի ինքնապաշտպանության մասին վեպը (Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը») գաղտնի փոխանցվում էր ձեռքից ձեռք հրեաների կողմից, որոնք բանտարկված էին գետտոներում Հոլոքոստի ժամանակ: Վերջիններս գրքի մեջ գտնում էին ոգեշնչում և դիմում էին դիմադրության:
Օսմանյան կայսրություն: Հիմնադրվել է 1299 թվականին՝ էթնիկ թուրքերի կողմից: Կայսրությունն իր անվանումը ստացել է առաջնորդ Օսման առաջինի անունից: Այն սկզբում եղել է փոքրիկ իշխանություն հյուսիսարևմտյան Անատոլիայում (Փոքր Ասիա):
Հետագա վեց ամիսների ընթացքում Օսմանյան տիրապետությունն ընդլայնվել է մինչև Միջերկրական ծովի ավազանի մեծ մասը:
Իր իշխանության վերելքի ժամանակ՝ Սուլեյման Փառահեղի օրոք (1494–1566), Օսմայան կայսրությունը հսկայական բազմալեզու և բազմազգ շրջան էր, որն իր մեջ ներառում էր Հարավարևելյան Եվրոպան, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկան, Արևմտյան Ասիան և Կովկասը:
Անկման շրջանում կայսրությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը Հարավարևելյան Եվրոպայում և Բալկաններում:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը փլուզվեց՝ հանգեցնելով ժամանակակից Թուրքիայի ստեղծմանը 1923 թվականին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մի շարք այլ պետությունների ստեղծմանը նույնպես:
Թանգարանը նաև տեսանյութեր է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի մասնակցությամբ, ովքեր պատմում են իրենց հիշողություններն այդ օրերի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ