«Մենք ձեզ հետ ենք, հարգելի՛ բարեկամներ». Վլադիմիր Պուտին

«Այսօր մենք ողբում ենք հայ ժողովրդի հետ միասին: Հարյուրավոր ռուսական քաղաքներում անցնում են հազարավոր հարգանք մատուցման արարողություներ: Դրանց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև ռուսներ և այլ հյուրեր»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահաիլում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծեց, որ ՌԴ դիրքորոշումը նույն է՝ չի կարելի մոռանալ զոհերի հիշատակը: Վ.Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսին հայերի հետ կատարվածն անվանեցին «ոճրագործություն մարդկության դեմ», ՌԴ-ն մասնակից է մի շարք միջոցառումների ու միջազգային փաստաթղթերի՝ քրեական միջազգային իրավունքի վերաբերյալ. «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և ընդունի անցյալը, որ բոլոր ազգերը կարողանան խաղաղ ապրել՝ առանց ռասիզմի ու քսենոֆոբիայի»:
Putin11

ՌԴ նախագահը կարևորեց հավատքը դեպի բարեկամություն, բարիդրացիական վերաբերմունք, որպեսզի կարողանան հարգել ու համաձայնության գալ, հարգել միմյանց շահերը:

«Միայն այդպես կարելի է աշխարհն ավելի ապահով դարձնել: Մենք ձեզ հետ ենք, հարգելի՛ բարեկամներ»,- իսկ ելույթը եզրափակեց ՌԴ նախագահը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս