Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը:
Բժշկուհու հետ Մերին համեստ էր խոսում, մենք խնդրեցինք, որ տանենք հիվանդանոց: Բժշկուհին հիվանդանոցում էր, ասաց՝ դե լավ եկեք: Ամսի 24-ին գնացինք հիվանդանոց, Մերիից անալիզներ վերցրին, ստուգեցին, ջերմությունը 38.5 էր այդ ժամանակ, բայց բժշկուհին ասաց՝ պաթոլոգիա չկա, չենք կարող պառկեցնել: Մենք մոտ 12 հոգով այնտեղ էինք: Այդ բժշկուհու նման կոպիտ անձնավորություն ես երբեք չեմ տեսել: Ինձ հեռու էին պահում, որ չխոսեի, բան չասեի բժշկուհուն, որն ասաց՝ 12 հոգով եկել եք, կարո՞ղ ա հարսանիք ա: Ես վրդովված էի, բայց ինձ զսպեցի: Հետո Մերիին ասաց՝ Մերի, լավ ես, մի հատ ուշքի արի, քեզ մի հատ հավաքի, էս ի՞նչ ես սարքել… այսպես, շատ կոպիտ էր իրեն պահում:
Ստենոկարդիայի սուր նոպայի դեպքում մինչև շտապօգնության գալը հիվանդին համոզեք կուլ տալ կես ատամիկ սխտոր՝ այն դեպքում, եթե տանը չկա նիտրոգլիցերին:
Սլացիկ կառուցվածք ունենալը բնական է ժամանակակից կնոջ համար, սակայն հաճախ նիհարեցնող «հնարքները» չարաշահելու հետևանքով առաջանում են անուժականություն ու դիմադրողականության անկում:
ԶԼՄ-ներում անընդհատ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Քիմ Քարդաշյանի հոր՝ Բրյուս Ջենների սեռափոխության վիրահատությունից հետո նրա ու Քարդաշյան ընտանիքի հարաբերությունները մերթ վատացել են, ավելին՝ ընտանիքի անդամներն ատում են Քեյթլին անունով հանդես եկող տրանսգենդեր հորը, մերթ էլ գրում են, թե Քարդաշյանները պաշտում են Քեյթլինին:
Աշնանը մեծ էկրան կբարձրանա «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը:
ՀՀ տարբեր կարգի չինովնիկներն արդեն սովորույթ են դարձրել իրենց անհաճո լրագրողական հարցերին պատասխանել սերտած ձևակերպումներով: Պաշտոնյաների կաղապարային պատասխաններից մեկն էլ վերաբերում է Հայաստանում գործող, բացվող ու փակվող տնտեսվարողների թվին, ու իշխանավորները պնդում են, թե որքան ձեռնարկություն փակվում է, այդքանից ավելին էլ բացվում է:
Ըստ մասնագետի՝ ձմերուկի թունավորումների շատ դեպքեր են գանցվում, դրանցից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ կեղևը լավ լվանալ հոսող ջրի տակ, և կեղևից 3 սմ բարձր կտրել, քանի որ դրա մեջ պարունակվում են նիտրատներ:
Ինսուլտը դատավճիռ չէ. Հարկավոր է զինվել միայն հարազատների սիրով ու խնամքով և դադարել ինքդ քեզ խղճալ:
Էկզեմայի օջախներն ունենում են տարբեր մեծություն։ Նրանց եզրագծերը մերթ առանց ցայտուն սահմանների են, մերթ խիստ գծագրված։
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության երկրներում փորձնական ներդրվող մորթուց պատրաստված ապրանքների նկատմամբ նախատեսված պիտակավորման գործընթացը, հայկական կողմի համար օգտակար էր ծանոթանալ սպասվող գործընթացի վերաբերյալ ռուսական մոտեցումներին` հնարավորինս նույնականացնելով պիտակների կիրառման և հսկողության գործընթացները:
Երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման էին ենթարկվել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող տղա և աղջիկ:
Գնաճ է արձանագրվել հրուշակեղենի գծով՝ 0.3%-ով և անփոփոխ են մնացել ոչ ոգելից խմիչքի գները: Ոգելից խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով»:
Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի «Վոլֆսբերգի» հետ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է 3 գնդակ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Football Espana-ն հայտնում է, որ «Բարսելոնան» հաստատել է նոր մրցաշրջանի համարների ցուցակը: Պաշտպան Դանի Ալվեշը խաղային համարը 22-ից փոխել է 6-ի, որի ներքո երկար տարիներ հանդես էր գալիս Խավին: Նախորդ մրցաշրջանում էլ Ալվեշն ընտրել էր թիմից հեռացած Աբիդալի համարը՝ 22: Սա քայլ էր՝ ի նշան հարգանքի:
Խառնեք չորացրած երեքնուկ կարմիրի, սրոհունդի ծաղիկները և պատրինջի տերևները (1:1:1), փոշիացրեք:
Որքա՞ն է Ամուլսարում ոսկու պարունակությունը հանքաքարում և որքա՞ն է լինելու տարեկան միջին արտադրողականությունը: Արդյո՞ք աշխարհում կան այլ համանման հանքավայրեր:
Բուսաբույժները խորհուրդ են տալիս ընդգրկել բազուկը սննդակարգում, աղեստամոքսային համակարգի աշխատանքը կարգավորելու համար, սակավարյունության, աթերոսկլերոզի, վահանագեղձի բարձր ֆունկցիայի դեպքում:
Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք:
Երբ մարդ է այցելում, 80-ամյա մի «պառավի» են «դեմ տալիս» ու տղամարդիկ հետևից նայում են, թե ինչո՞վ է վերջանալու. ոչ ոք դուրս չի գալիս, որ հանկարծ գրպանից գումար չհանի, կներեք, մենք ո՞ւմ օգնենք:
Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին և 46 կգ քաշայինների պայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Բաց երկնքի քաղաքականությունն ազատ դաշտ է ստեղծում օդափոխադրողների համար, բայց այս պահին արդյունքը գոհացուցիչ չէ: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունում է իր մեղքը և տեղին է համարում այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախատինքը, որ` չնայած իր հանձնարարականներին, նախարարները հրապարակում են ՀՀ դեսպանների հետ իրենց հանդիպումների մասին:
«Դավթաշեն» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ամառային հանգիստն այս օրերին վայելում է Հունաստանում: Ֆեյսբուքյան իր էջում գրեթե ամեն օր նա լողազգեստով լուսանկարներ է հրապարակում և գրառումներ կատարում, Համո Սահյանի բանաստեղծական տողեր ներկայացնում: Հատկապես բուռն քնարկումների առիթ է դարձել նրա լուսանկարներից մեկը, որը Նազենին անվանել է «Կատվային հանգիստ»:
Քիչ առաջ ՀՀ կառավարության շենք մտավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Ամերիկյան Forbes ամսագիրը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ամուսնական արարողությունը հիշվեց ևս մեկ փաստով. Պեսկովի ձեռքին նկատեցին Richard Mille RM 52-01 ժամացույցը, որը 37 մլն դոլար արժե: Ամսագիրը ներկայացրել է, թե ինչ այլ նվերներ են ստացել բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները:
Հաշվել եմ՝ շաբաթվա ընթացքում ունենում եմ 70-75 աշխատանքային ժամ, որից 40-ը տրամադրում եմ մի նախագծի, 20-ը՝ մեկ այլ նախագծի, իսկ մնացածը՝ մյուս բոլոր նախագծերին: Ամեն դեպքում, եթե դու զբաղվում ես մի քանի նախագծերով, ապա ամեն ինչ լավ կարելի է անել միայն ուժեղ թիմ ունենալու դեպքում:
Վերջին բանը, որ այս օրերին անհրաժեշտ է վիճահարույց նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ևս մեկ բանավեճն է: Մյուս կողմից, Թրամփը երբեք չի խուսափել բանավեճերից և, ամենայն հավանականությամբ, կողջունի ցանկացած ծանուցում՝ դրական թե բացասական, քանի դեռ նրա անունը հայտնվում է խորագրերում:
«Մեր նպատակն այն է, որ երեխաներն ավարտելով դպրոցը՝ մնան ապրելու իրենց տարածաշրջանում: Այսինքն՝ այսպես մենք նաև արտագաղթի խնդիր ենք լուծում, որովհետև ինտերնետային ծածկույթի համար ոչ մի նշանակություն չունի՝ տարածական առումով՝ դու որտեղ ես գտնվում»: