Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից. խորհուրդներ գաստրոէնտերոլոգից

Գաստրոէնտերոլոգ-թերապևտ Աննա Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թունավորումներից խուսափելու համար նախ պետք է հասկանալ ինչ ենք գնում և ինչ պատրաստում. «Գնվող մթերքի ժամկետը պետք է անպայման ստուգել, կաթնամթերքը պետք է հնարավորինս թարմ լինի: Մի գնեք սառնարանում չվաճառվող յոգուրտներ, ուշադիր եղեք նաև բաց սառնարաններից դրանք գնելու ժամանակ: Դրսում վաճառվող մսամթերք ընդհանրապես չգնել, քանի որ սառնարանից դուրս գտնվելով՝ մի քանի ժամում այն փչանում է: Երեխաներին ցանկալի է չառաջարկել մսամթերք և կիսաֆաբրիկատներ»:

Գաստրոէնտերոլոգը զգուշացրեց՝ կարտոֆիլ և ձու պարունակող աղցանները մեկ օրվա ընթացքում կարող են սուր թունավորման պատճառ դառնալ, ուստի նախընտրելի է մեկ օրից ավել չպահել. «Հավկիթը ևս առաջացնում է թունավորում, ցանկալի է ուտել լավ խաշած տարբերակով, իսկ եփելուց առաջ հավկիթը լավ լվանալ, ցանկալի է նույնիսկ օճառաջրով: Այս շոգ եղանակին խուսափեք նաև ձկնամթերք օգտագործելուց, իսկ դրանց պահածոյացված տարբերակներից ընդհանրապես հրաժարվեք»:

Ըստ մասնագետի՝ ձմերուկի թունավորումների շատ դեպքեր են գանցվում, դրանցից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ կեղևը լավ լվանալ հոսող ջրի տակ, և կեղևից 3 սմ բարձր կտրել, քանի որ դրա մեջ պարունակվում են նիտրատներ: Ձմերուկի դիետաներ չպահել: Հաճախ ձմերուկը լինում է արհեստական աճեցված, ուստի հղի կանանց և երեխաներին խորհուրդ է տրվում շատ չօգտագործել»:

Մասնագետը խորհուրդ տվեց օգտագործել հոսող ջրի տակ լավ լվացած մրգեր, բանջարեղեն, տավարի և հավի թարմ միս: Չջրազրկվելու համար՝ ընդունել շատ հեղուկներ. «Քանի որ քրտնքի հետ կորցնում ենք ոչ միայն հեղուկ, այլև աղեր, ուստի խորհուրդ կտամ հանքային ջուր էլ օգտագործել»

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31