Պեսկովի ժամացույցը և բիզնեսմենների ու քաղաքական գործիչների այլ նվերներ
Ամերիկյան Forbes ամսագիրը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ամուսնական արարողությունը հիշվեց ևս մեկ փաստով. Պեսկովի ձեռքին նկատեցին Richard Mille RM 52-01 ժամացույցը, որը 37 մլն դոլար արժե: Ամսագիրը ներկայացրել է, թե ինչ այլ նվերներ են ստացել բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները:
1. Դմիտրի Պեսկով և Տատյանա Նավկա: Պեսկովն ու Նավկան ամուսնացել են օգոստոսի 1-ին՝ Սոչիում: Նրանց հարսանյաց արարողությանը մասնակցել է 100-ից ավելի մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, սպորտսմեններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին իր կայքում հրապարակեց զույգի լուսանկարը` ուշադրություն հրավիրելով Պեսկովի ժամացույցին: Richard Mille RM 52-01 ժամացույցի գինը կազմում է 37 մլն դոլար. դրանից արտադրվել է 30 հատ:
2. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և նրա նախկին կինը` Լյուդմիլա Պուտինա: Վլադիմիր Պուտինը Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնացել է 1983թ. հուլիսի 28-ին: Հարսանյաց արարողությունը նշվել է երկու օր: Ինչպես հետագայում իր հիշողություններում գրել է Լյուդմիլա Պուտինան, թե իր, թե Պուտինի հարազատներն իրենց նյութական օգնություն չեն ցուցաբերել, ամեն ինչ իրենց միջոցներով է արվել: Հարսնացուի հարազատները նրանց ամուսնական արարողությանը գումար են նվիրել: 2013թ. նրանք հայտարարեցին ամուսնալուծության մասին:
3. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ և Պրինցիլա Չան: Նրանց հարսանյաց արարողությունն անցել է իրենց տան ետնամասում: Մարկ Ցուկերբերգն իր հարսնացուին նվիրել է սեփական էսքիզով պատրաստված մատանի:
4. Անդրեյ Մելնիչենկո և Սանդրա Նիկոլին: Հայտնի չէ՝ հարսանյաց արարողությանն ինչ է նվիրել սերբ մոդել Սանդրա Նիկոլինն իր ամուսնուն, սակայն Անդրեյ Մելնիչենկոյի նվերի մասին զանգվածային լրատվամիջոցները երկար քննարկումներ են ծավալել: Ռուս բիզնեսմենը կնոջը թագ է նվիրել:
5.Արքայազն Ուիլիամ և Քեյթ Միդլթոն: Ավանդական նվերների փոխարեն՝ նրանք խնդրեցին գումար փոխանցել բարեգործական ֆոնդերի: Սակայն երկու հայտնի պարֆյումերներ, ամեն դեպքում, որոշեցին նրանց այլ նվեր մատուցել և նրանց անունով օծանելիք նվիրեցին: Արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թ.:
6. Ֆուտբոլային ագենտ Ժորժ Մենդեշ և Սանդրա Բարբոսա: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 2-ին Պորտուում: Հարսանեկան արարողությանը հրավիրված է եղել 300 մարդ, իսկ վարորդը հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն էր: Վերջինս զույգին թանկարժեք հունական կղզի նվիրեց:
7. Ֆինանսիստ Ջորջ Սորոս և Տամիկո Բոլտոն: 42-ամյա Տամիկոն ֆինանսիստ Ջորջ Սորոսի թվով երրորդ կինն է: Ամուսնական զույգը հրավիրվածներին առաջարկեց ներդրումներ անել բարեգործական հիմնադրամներում:
8. Լրագրող Քսենիա Սոբչակ և դերասան Մաքսիմ Վիտորգան: Այս զույգի հարսանեկան արարողությունն անակնկալ էր հրավիրվածների համար, քանի որ նրանք գիտեին, թե մասնակցելու են Վիտորգանի նոր ֆիլմի պրեմիերային: Սոբչակի մայրը նորապսակներին Մոսկվայում տուն է նվիրել:
9. Բրիտանացի բիզնեսմեն Նեդ Ռոկնրոլ և դերասանուհի Քեյթ Ուինսլեթ: Քեյթ Ուինսլեթի և Նեդ Ռոկնրոլի հանդիպումը ճակատագրական եղավ ընտանիքի համար: Նրանք ամուսնացել են 2012թ., նրանք հարսանեկան արարողությանը տիեզերք թռչելու հնարավորություն ստացան:
10. ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը` Չելսին, և բանկիր Մարկ Մեզվինսկի: 30-ամյա Չելսին Քլինթոնն իր համակուրսեցու հետ ամուսնացել է 2010թ. հուլիսի 31-ին: Նրանց կողմից մեկ շիշ գինի է բաժանվել այն վայրի բոլոր բնակիչներին, որտեղ անցկացվում էր նրանց հարսանյաց արարողությունը:
11. Միլիոնատեր Շոն Պարկեր և երգչուհի Ալեքսանդր Լենաս: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2013թ. հուլիսին և բավական երկար է հիշվել: Արարողության արժեքը կազմել է 4.5 մլն դոլար: Հարսանեկան արարողությունն անցկացվել է ֆիլմերից մեկի նմանությամբ հագուստներ են նվիրել արարողության բոլոր հյուրերին:
12. Դոնալդ Տրամպին դուստր` Իվանկի Տրամպ և մեդիամագնատ Ջարեդ Կուշեր: Նրանք ամուսնացել են 2009թ., հարսանեկան արարողության բյուջեն մեծ գումար է կազմել: Զույգերը բրենդային ապրանքանիշերից նվերներ էին պատրաստել հյուրերի համար: Դրանց ընդհանուր գումարը կազմել է 9000 դոլար:
13. Միլիոնատեր Հոլի Բրենսոնի դուստրը և բրոքեր Ֆրեդ Էնդրյուս: Նրանք ամուսնացել են 2011թ.: Ամսագրերից մեկը հոնորար էր տրամադրել հարսանյաց արարողությունը լուսաբանելու համար, որը փոխանցվել էր բարեգործական նպատակներով:
14. Միլիոնատեր Դոնալդ Տրամպ և մոդել Մելանի Կնաուս: Սա միլիոնատիրոջ երրորդ հարսանեկան արարողությունն էր: Երգիչ Բիլի Ջոելը հյուրերի հետ Just the Way You Are երգը կատարեց, ապա նաև Ֆրենկ Սինատրայի The Lady is a Tramp երգը:
15. Հնդկաստանի քաղաքական գործիչների երեխաների` Լոլիտա Տանվարայի և Յոգիտի Ջանապուրիի հարսանիքը: Հայտնի քաղաքական գործիչների երեխաների հարսանեկան արարողությունը մինչ այժմ համարվում է Հնդկաստանի ամենաթանկ արարողություններից մեկը: Այն կազմակերպելու համար ծախսվել էր 22-50 մլն դոլար: Հարսնացուի ծնողները նրանց ուղղաթիռ են նվիրել:
16. Շեյխ Մուհամեդ և արքայադուստր Սալամա: Նրանք ամուսնացել են 1981թ. մայիսին: Փեսացուի ծնողները նորապսակներին 22 մլն դոլար արժողությամբ ստադիոն են նվիրել:
Թարգմանությունը՝ 168.am-ի