Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի սելֆիները՝ մոր ու կնոջ վերածված խորթ հոր հետ

ԶԼՄ-ներում անընդհատ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Քիմ Քարդաշյանի հոր՝ Բրյուս Ջենների սեռափոխության վիրահատությունից հետո նրա ու Քարդաշյան ընտանիքի հարաբերությունները մերթ վատացել են, ավելին՝ ընտանիքի անդամներն ատում են Քեյթլին անունով հանդես եկող տրանսգենդեր հորը, մերթ էլ գրում են, թե Քարդաշյանները պաշտում են Քեյթլինին:

Հանրությանը հատկապես հետաքրքրում է, թե ինչ հարաբերությունների մեջ է արդեն կին դարձած Քեյթլինն իր նախկին կնոջ՝ Քիմի մոր հետ:

Քիմ Քարդաշյանը որոշել է յուրովի պատասխանել հետաքրքրասերներին՝ համացանցում տեղադրելով իրենց համատեղ լուսանկարը, որն արվել է Քեյթլինի վիրահատությունից հետո, գրում է spletnik.ru-ն:

20150808_krisCat_3

Կարդացեք նաև

20150808_krisCat_1

20150808_krisCat_4

20150808_krisCat_post

Լուսանկարները Քիմը հրապարակել է իր Instagram-ում: Դրանցում Քարդաշյան քույրերը Քրիս Ջենների ու Քեյթլին Ջենների հետ են: Դա սեռափոխությունից հետո ընտանիքի առաջին համատեղ լուսանկարն է:

Լուսանկարներում ընտանիքի բոլոր անդամներն ունեն գոհ ու երջանիկ տեսք, ոչ ոքի մոտ անհարմարության զգացում չի նկատվում:

Կարելի է եզրակացնել, որ Քեյթլինը սիրված է ընտանիքի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս