
Բացվեց «Արդշինբանկ» ՓԲԸ «Դավթաշեն» մասնաճյուղը

«Արդշինբանկ» ՓԲԸ «Դավթաշեն» մասնաճյուղի բացման արարողությունը տեղի ունեցավ ս.թ. օգոստոսի 5-ին քաղաք Երևան, Տ. Պետրոսյան փողոց 51/1 հասցեով:
«Արդշինբանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:
Նա մասնավորապես նշեց. ««Դավթաշեն» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:
Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:
Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: