Բաժիններ՝

Դանի Ալվեշը կկրի Չավիի մարզաշապիկը

Football Espana-ն հայտնում է, որ «Բարսելոնան» հաստատել է նոր մրցաշրջանի համարների ցուցակը: Պաշտպան Դանի Ալվեշը խաղային համարը 22-ից փոխել է 6-ի, որի ներքո երկար տարիներ հանդես էր գալիս Խավին: Նախորդ մրցաշրջանում էլ Ալվեշն ընտրել էր թիմից հեռացած Աբիդալի համարը՝ 22: Սա քայլ էր՝ ի նշան հարգանքի:

Մեկ այլ պաշտպան՝ Դուգլասը, հիմա կսկսի հանդես գալ 2 համարի ներքո: Առաջ այս համարով հանդես էր գալիս Մարտին Մոնտոյան, ով տեղափոխվեց «Ինտեր»: Նորեկներ Ալեյշ Վիդալն ու Արդա Տուրանը համարներ չեն ստացել, քանի որ ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով «Բարսելոնան» իրավունք չունի նորեկներ գրանցել մինչև հունվար:

Սիրարփի Աղաբաբյան

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս