Բաժիններ՝

Մեկ տարվա ընթացքում տնտեսվարողների թիվը կրճատվել է կիսով չա՞փ

ՀՀ տարբեր կարգի չինովնիկներն արդեն սովորույթ են դարձրել իրենց անհաճո լրագրողական հարցերին պատասխանել սերտած ձևակերպումներով: Պաշտոնյաների կաղապարային պատասխաններից մեկն էլ վերաբերում է Հայաստանում գործող, բացվող ու փակվող տնտեսվարողների թվին, ու իշխանավորները պնդում են, թե որքան ձեռնարկություն փակվում է, այդքանից ավելին էլ բացվում է: Սակայն, ըստ էության, մասնավորապես՝ հարկային մուտքերի տեսակետից, բոլորովին էլ էական չէ, թե քանի գրանցված ձեռնարկություն կա: Կարևորը դրանց գործելն ու հարկեր վճարելն է: Իսկ այս առումով իրավիճակը բոլորովին հուսադրող չէ:

ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինը պարբերաբար հրապարակում է հաշվետվություններ ներկայացնողների վերաբերյալ տեղեկանք: Ըստ այդմ՝ այս տարվա 2-րդ եռամսյակում հարկային հաշվետվություն է ներկայացրել 46 հազար 518 տնտեսվարող՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 86 հազար 637 տնտեսվարողի փոխարեն: Այսինքն՝ անցած տարվա համեմատ՝ հաշվետվություններ ներկայացնողների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ: Սա աներևակայելի է և որոշ առումով թյուրըմբռնում է առաջացնում՝ կամ տվյալներն են ոչ լիարժեք, կամ ձևակերպումները: Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ իսկապես այսքան շատ տնտեսվարողներ 1 տարում դադարեցրել են գործունեությունը, ինչը, թերևս, այնքան էլ տրամաբանական չէ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս